Դիզայները բացեց “Cycles&Seasons by MasterCard” ցուցադրությունը
Նյու Յորքից, Միլանից, Փարիզից նորաձեւության ցուցադրությունները տեղափոխվել են Մոսկվա, որտեղ մարտի 22-ին մեկնարկել է “Cycles&Seasons by MasterCard” նախագիծը` իր շուրջ համախմբելով առաջատար դիզայներներին:
Իսկ միջոցառման բացման արարողությունը վստահվել է մեր հայրենակցուհուն` Վարդուհի Նազարյանին: Նրա աշուն-ձմեռ հավաքածուն ցուցադրվել է Գրականագետների կենտրոնական տանը` “ԱրԱրԱտ” կոնյակի աջակցությամբ:
Հավաքածուի հիմնական թեման 1920-ական թվականներն են: Վարդուհին խոստովանում է, որ ոգեշնչվել է Հայաստանի ինքնատիպ ճարտարապետությամբ, մասնավորապես` Էջմիածնի տաճարով:
Հնադար խաչքարերի բարդ ուրվագծերը զարդարել էին մոդելների հագուստները:
Վարդուհի Նազարյանը նորաձեւ է համարում նուրբ, թափանցիկ կտորները` ընդգծելով կանացի բարեմասնությունները, սակայն հեռու մնում վուլգարությունից: Նրա մոդելները նրբագեղ են եւ կանացի: Վարդուհուն առաջինը շնորհավորեց “Vogue” ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ալյոնա Դոլեցկայան:
Ցուցադրությանը ներկա հյուրերը ընդգծեցին հավաքածուի ինքնատիպությունը, գույների բազմազանությունը, յուրահատուկ ուրվագծերը եւ Վարդուհու կողմից առաջարկված նորամուծությունները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: