Հացթուխից նախարարի պաշտոն մեկ քայլ է:) Մինչ 2010 թվականի սկիզբը, այն ժամանակ դեռ 28-ամյա աղջիկ Վերա Կոբալիան հաց եւ հրուշակեղեն էր վաճառում Վանկուվերում գտնվող հացի փռում: Վրացուհու ծնողներին պատկանող “Եվրոպական hաց’’ փուռը մինչեւ այժմ էլ գործում է, սակայն աղջիկն այլեւս չի աշխատում այնտեղ: Նշենք, սակայն, Վերային չեն հեռացրել աշխատանքից, նա պարզապես այդ գործով զբաղվելու ժամանակ չունի. դարձել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը: Կոբալիայի աշխատանքային գրքույկում առաջին գրառումը հենց նախարարի պաշտոնն է:): Վերա Կոբալիան Վրաստանի կառավարության ամենակոլորիտային դեմքն է, ոչ մի այլ պաշտոնի նշանակում այսքան բուռն քննարկումների եւ քննադատությունների ալիք չի բարձրացրել այս պետությունում: Աղջիկն այս պաշտոնը ստացել է այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն հանդիպեց Վանկուվերում տեղի ունեցող ձմեռային օլիմպիադայի ժամանակ:): Ճակատագրական հանդիպումը տեղի է ունեցել 2010 թվականին: Վերան Վանկուվերի վրացական պատվիրակությունում էր, որն էլ հանդիպել է նախագահի հետ: Ի՞նչ են քննարկել Վերան ու Միխայիլը, ի՞նչն է Վրաստանի նախագահի` նման որոշում կայացնելու խթան հանդիսացել, անհայտ է :): Նշենք, որ Կոբալիայի ընտանիքը հեռացել է Վրաստանից 1996 թվականին եւ բնակություն հաստատել Կանադայում մոտ 15 տարի առաջ: Օրերս Վերային ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հույս հայտնել, որ նոյեմբերի 17-18-ին Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը եւս մեկ քայլ կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Սակայն սա այն չէ, ինչի մասին պատրաստվում ենք հիշեցնել: Երբ նորաթուխ նախարարը գործի անցավ, ռուսական լրատվամիջոցները մի լուսանկար տարածեցին, որը Կոբալիան տեղադրել էր իր` “Facebook”-ի էջում: Լուսանկարում նախարարը պարում է սեղանի վրա չորս ընկերուհիների հետ` տպավորություն ստեղծելով, որ զվարճանում է մերկապարողների հետ: Ի դեպ, այդ լուսանկարն եւս կարող եք տեսնել մեր կայքում:): Աղջկա հայրը հերքել է մերկապարողների հետ աղջկա զվարճանալու լուրերը, իսկ Վերան ասել է, որ նկարն արվել է մի քանի տարի առաջ` երեկույթներից մեկի ընթացքում: Կոբալիան ծնվել է 1981 թվականին Սուխումիում: 2004 թվականին ավարտել է “British Columbian” ինստիտուտը` դառնալով բիզնեսի կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ: Եվ վերջում մեկ խորհուրդ արական սեռի ներկայացուցիչներին. մի փորձեք նրա հետ հանդիպում փնտրել Երեւանում, Վերա Կոբալիայի պաշտոնական մեկօրյա այցը մեր մայրաքաղաք արդեն ավարտվել է ;): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: