Մանկական “Եվրատեսիլ 2010”-ի հաղթողը որպես նվեր iPad ստացավ:)
Երեկ Մինսկից հաղթանակով վերադարձած Վլադիմիր Արզումանյանը այս անգամ հայկական լրատվամիջոցների ներկայությամբ ասաց, որ մանկական “Եվրատեսիլ”-ում հաղթանակի դիմաց ծնողներից եղբայր է ուզում, հորեղբորից` շուն, իսկ ընդհանրապես, ամեն ինչ էլ ցանկանում է. բջջային հեռախոս, ավտոմեքենա… :)
Երաժշտական միջոցառումները, որոնք հետաքրքրում եւ միավորում են Orange-ի բաժանորդներին, բջջային օպերատորի աջակցությունն են ստանում:): Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հեռարձակման պաշտոնական գործընկերն երեկ հյուրընկալեց երգի մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանին եւ Մինսկի բեմում իր հետ հանդես եկած “Hip-Hop Life” պարային խմբին:
Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ընկերության կողմից հաղթանակի կապակցությամբ Վլադիմիր Արզումանյանին iPad նվիրեց, “Hip-Hop Life”-ի անդամներին` հեռախոսներ: Պատանի արտիստները նաեւ բրենդային պայուսակներ եւ դրամապանակներ նվեր ստացան: “Մեզ համար շատ կարեւոր է այստեղ ընդունել “Եվրատեսիլ”-ի հաղթողին: Կատարումը հրաշալի էր, արդյունքը` ֆանտաստիկ: Կարծում եմ` անսպասելի չէր. բոլորը գիտեին, որ Հայաստանի ներկայացուցիչը շատ ուժեղ է: Երջանիկ ենք, որ Հայաստանը ավելի ու ավելի ճանաչված է դառնում եվրոպական երկրներում”,- իր խոսքում նշեց Բրունո Դյութուան:
Հանդիպման ժամանակ Վլադիմիր Արզումանյանի` “Եվրատեսիլ 2010”-ի եզրափակչում ելույթի տեսանյութը դիտեցին: Երգիչը դիտման ընթացքում երբեմն աչքերն ու ականջները փակում էր:): “Շատ ուրախացա, որ հաղթանակ բերեցինք Հայաստանին: Մակեդոնիան տասը միավոր տվեց ու առաջ անցանք. շատ ուրախացանք”,- ասաց նա:
Վովայի ուսուցչուհին կարծում է` եթե որոշ “մանկական պրովոկացիաներ” չլինեին, Հայաստանի ներկայացուցիչը ավելի շատ միավոր կստանար. “Մեծ տոն էր կազմակերպվել. խաղեր, չիփսեր, ուտեստներ. այն ամենը, ինչ չի կարելի անել երգչին այդ պահին”: Էռնա Սարգսյանը Վլադիմիր Արզումանյանի բեմում վստահ լինելը կապում է լավ աշխատելու հետ. “Որպես երգիչ, բեմի արտիստ` շատ լավ վիճակի մեջ էր գտնվում: Դա երեք տարվա աշխատանքի արդյունք է: Փուլ առ փուլ հաղթահարում ենք բոլոր կոմպլեքսները: Մանավանդ ղարաբաղցին, որ շատ կոմպլեքսներ ունի բեմի վրա, պետք է հաղթահարի ամաչկոտությունը: Շատ լավ է համարձակությունը, եթե չափի մեջ է”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
5,355






