Զույգն ամուսնալուծվում է հարսանիքից 72 օր անց
Այն, որ Քիմ Քարդաշյանի ու Քրիս Համֆրիսի հարաբերություններում “ճեղքվածք” է առաջացել, BRAVO.am-ը տեղեկացրել էր օրեր առաջ: Լուրը հաստատվել է, եւ կասկած էլ չկա, որ ռեալիթի-շոուի հայազգի աստղի եւ բասկետբոլիստի ամուսնությունը լավ մշակված հերթական PR արշավ էր. ինչքա~ն քննարկվեց զույգը:):
“Keeping up with Kardashians’’ ռեալիթի-շոուի պրոդյուսեր, հաղորդավար Ռայան Սիքրեսթը հաստատել է այս լուրն իր` “Twitter”-ի էջում` գրելով հետեւյալը. “Այո, այս առավոտյան Քիմն ամուսնալուծության հայտ է ներկայացրել’’:
Քիմն ու Քրիսը բաժանվում են ամուսնությունից 72 օր անց: Նշենք, սակայն, Քիմն ամուսնացած կնոջ կարգավիճակում այդքան էլ քիչ չի դիմացել. Հոլիվուդը տեսել է ավելի կարճ ամուսնություններ:):
Ապահարզանի փաստաթղթերում Քիմը որպես պատճառ է նշել իր եւ Քրիսի տարաձայնությունները: Քարդաշյանը վճարելու է ամուսնալուծության գործընթացի համար սեփական գրպանից, նույնը խորհուրդ է տվել նաեւ Քրիսին: Ի դեպ, հաշվի առնելով նման կարճ ժամանակահատվածը` Քիմը կարող էր պարզապես չեղյալ հայտարարել ամուսնությունը, բայց նա գերադասել է ամուսնալուծությունը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
24,218






