×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Գեղեցկուհու “դեւիչնիկը” հարսանիքից առաջ:) Հանգստյան օրերին Քարդաշյանների ընտանիքը խիստ զբաղված էր. նրանք քեֆ էին անում Լաս-Վեգասում:): Իսկ առիթը Քիմ Քարդաշյանի նախաամուսնական երեկույթն էր: Հավաքվել էին բոլորը` Քիմի մայրը` Քրիս  Ջենները, քույրեր Քլոեն եւ Քորթնին, ինչպես նաեւ գեղեցկուհու ընկերները: Khardashyans Ի դեպ, Քլոեն խոսք էր տվել, որ կանի հնարավոր ամեն ինչ Քիմին “ամաչեցնելու” համար. պահպանելով “դեւիչնիկ” կոչվածի բոլոր կանոնները` նա երեկույթին հրավիրել էր մերկապարողի:): Բոլորը երգում, պարում ու շնորհավորում էին Քիմին, ով թագ եւ հարսնացուի համար նախատեսված գոտի էր կրում, որպեսզի բոլորը միանգամից հասկանան` ով է երեկույթի տիրուհին:): Մինչ աղջիկները զվարճանում էին, Քիմի փեսացու Քրիս Համֆրիսն էլ ընկերների շրջապատում էր ազատ կյանքին հրաժեշտ տալիս: Ապագա ամուսնուն անչափ կարոտած Քիմը երեկույթի ընթացքում այցելել է նրան, համբուրել ու հեռացել ուղիղ 10-ը րոպեից: Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW