Գեղեցկուհին նշանվել է :)
Անհավանական է, բայց` փաստ. Քիմ Քարդաշյանը նշանվել է: Նրա ընկերը` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, ամուսնության առաջարկ է արել, իսկ նա, ինչպես տեսնում ենք, չի կարողացել մերժել:):
Վարդի թերթերով շարված “կամուսնանա՞ս ինձ հետ” հարց ու մատանի`Քիմ Քարդաշյանի ննջասենյակում. Քրիսն այսպես է առաջարկություն կատարել:): Ի դեպ, բասկետբոլիստը դժվարությամբ է ընտրել “Lorraine Schwartz” բրենդի մատանին: Միակ պայմանն ու պահանջը հետեւյալն էր` մատանին պետք է մեծ լինի:
“Ես նման բան չէի սպասում, շոկի մեջ էի: Երբեք չէի մտածի, որ ամուսնության առաջարկն այս կերպ կլինի, այն էլ` իմ տանը”,-ասել է Քիմը:
Զույգն արդեն մտածում է ամուսնության արարողության մասին: Ի տարբերություն մատանու, զույգը մեծ հարսանիք չի ուզում: Բայց Քրիսն ապագա զոքանչ մայրիկին ասել է, որ ուզում է փոքրիկ ձիեր տեսնել հարսանեկան արարողության ընթացքում :):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը`www.spletnik.ru


×
14,008






