Քիմն ու Քորթնին զվարճանում են, իսկ Քլոեն մնում է տանը :)
Նա կարող էր լինել Լաս Վեգասում ու մասնակցել “Vegas Magazine” ամսագրի տարեդարձին նվիրված երեկույթին “Surrender” գիշերային ակումբում ու ժամանցը վայելել իր քույրերի` Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների հետ, սակայն նախընտրեց մնալ տանը:
Նա 25-ամյա Քլոե Քարդաշյանն է, ով իր քույրերին ընկերակցելու փոխարեն որոշեց տոնել Հայրերի օրը իր ամուսնու` Լամար Օդոմի եւ վերջինիս երեխաների` 12-ամյա Դեստթնիի ու 8-ամյա Լամար կրտսերի հետ:
Իսկ հետո Քլոեն որոշեց մի քանի գնում կատարել: Ոչ-ոչ, դա կոշիկներ, հագուստ եւ այլ նորաձեւության պարագաներ չէին, այլ … ջրե ատրճանակներ երեխաների համար :)
Հայրերի տոնը հատուկ է Քարդաշյանների համար` հիշելու 2003 թվականին 59 տարեկան հասակում քաղցկեղի պատճառով կյանքից հեռացած իրենց հորը:
Դե հասկանու՞մ եք, բոլորն էլ յուրովի են նշում հայրերի տոնը:
Աղբյուրը` www.dailymail.co.uk
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: