×


ՖԱՖ

ՖԱՖ

Հայկական ֆուտբոլի ֆան-ակումբը նշեց տարեդարձը 2007 թվականին Հայաստան-Լեհաստան ազգային հավաքականների հանդիպման ժամանակ մերոնք հաղթում են` անսահման երջանկացնելով հայ ֆուտբոլասերներին, արդյունքում ստեղծվում է ՖԱՖ-ը` հայկական ֆուտբոլի երկրպագուների միավորումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆանատները օրերս տոնեցին ակումբի տարեդարձը: ՖԱՖ-ը նշում է իր 4-ամյակը 4 տարեկան ՖԱՖ-ի տոնական երեկույթը “Giza” ակումբում էր: Երկրպագուներին ուրախացնում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսի ներկայությունը, շնորհավորելու էր եկել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՖԱՖ-ը մերոնց ուժ է տալիս  “Ֆուտբոլը չի կարող զարգացում ունենալ, եթե չունենա մեծ, հզոր երկրպագուների բանակ: Երկրպագուների դերը շատ մեծ է: Ցանկանում եմ, որ նրանց թիվը ձնագնդի պես մեծանա”,- շնորհավորեց ՖԱՖ-ին Ռուբեն Հայրապետյանը: Հայկական առաջին ճակատը միջոցառման ընթացքում ֆուտբոլիստներին տիտղոսներ շնորհեց ու ծաղրանկարներ նվիրեց:) Հայկական առաջին ճակատը միջոցառման ընթացքում ֆուտբոլիստներին տիտղոսներ շնորհեց ու ծաղրանկարներ նվիրեց:): Եվ այսպես, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի “ամենաօրինակելի” ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, ով էլ շնորհակալական խոսքով հանդես եկավ` նշելով, որ փորձում են ամեն ինչ անել երկրպագուների հույսերն արդարացնելու համար:): Ռուբեն Հայրապետյան. “Ցանկանում եմ, որ երկրպագուների թիվը ձնագնդի պես մեծանա” Հայ ֆուտբոլիստներից “ամենահամեստը”, պարզվում է, Արտակ Եդիգարյանն է. “Երեւի, այդպես էլ կա:): Շատ շնորհակալ ենք ՖԱՖ-ին, որ մեր կողքին է: Մարզադաշտում նրանց թիվն ինչքան շատ լինի, այնքան ուժեղ մեզ կզգանք ու կփորձենք լավ խաղալ, որ իրենց ուրախությունը կրկնապատկվի”: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի “ամենաօրինակելի” ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է “Ամենանուրբ” ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի խոսքերով, իր ստացած տիտղոսը իրականության հետ կապ չունի:). “Ինձ ընդհանրապես չի սազում: Բայց կոպիտ լինել,  չի նշանակում վնաս տալ”: Նա միջոցառմանը չներկայացած ընկերների մրցանակներն էլ վերցրեց:). “Բոլորն էլ իմ ընկերներն են, նույն սենյակում ապրում ենք, հաց ենք ուտում, քնում ենք:)”: Ֆուտբոլիստը նշում է` “ՖԱՖ-ն իրենց ուժ է տալիս”: ՖԱՖ-ը նշում է իր 4-ամյակը Հումորային մրցանակաբաշխության շրջանակներում ֆուտբոլիստներից “ամենակոշտը” Էդգար Մանուչարյանն է, “ամենահեռանկարայինը”` Սարգիս Հովսեփյանը, “ամենակոռեկտը”` Արտակ Ալեքսանյանը: “Ամենամռութ” տիտղոսին արժանացած Դավիթ Մանոյանի համար հաճելի էր մրցանակը, բայց “նախընտրում է պրոֆեսիոնալիզմի համար մրցանակներ ստանալ”:): Երկրպագուները Դավիթին անչափ ոգեւորում են. “Նրանց բղավոցներից ուժերդ կրկնապատկվում են ու ավելի լավ ես խաղում”: Էդգար Մանուչարյանը փորձում է Եգոր Գլումովից ստանալ իր մրցանակը:) Միջոցառումը վարում էր Եգոր Գլումովը, հյուրերի մեծամասնությունը տղաներ էին, ֆուտբոլասեր աղջիկներն էլ իրենց բավական ակտիվ էին պահում:): Ներկաները ՖԱՖ-ի մասին տեսանյութ դիտեցին, պարեցին, իրենց հիմնը կատարեցին: Էլ ի՞նչ ծնունդ առանց տորթի:): ՖԱՖ-ի 4-ամյակի տորթը BRAVO.am-ը շնորհավորում է ֆան-ակումբին տարեդարձի կապակցությամբ ու մաղթում, որ “Հայաստան, հուպ տուր” գոռացողների թիվը շատանա:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW