×


Ֆեն Նին

Ֆեն Նին

Տաղանդաշատ ջութակահարը Երեւանում է Նիկոլո Պագանինիի  անվան ջութակահարների միջազգային մրցույթի  հաղթող չինացի ջութակահար Ֆեն Նինը Երեւանում է:  Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ նրա համատեղ համերգը տեղի ունեցավ մայիսի 14-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Fen Nin Երեկոյի ընթացքում հնչեցին Դմիտրի Շոստակովիչի կամերային սիմֆոնիան` Ռուդոլֆ Բարշայի մշակմամբ, եւ Նիկոլո Պագանինիի ջութակի կոնցերտ N1-ը: Հանդիսատեսը երեք անգամ ջութակահարին ''բիս''-ի հրավիրեց, նա էլ հաճույքով Պագանինիի եւս երեք ստեղծագործություն կատարեց: “Ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ հայերի առջեւ, ուրախ եմ, որ նրանք էլ ինձ լավ ընդունեցին: Հուսով եմ, որ հանդիսատեսը իրոք հավանեց իմ նվագը եւ նվագախմբի կատարումը'',-ասաց  Ֆեն Նինը: Ֆեն Նինը Արքայական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է, օրեկան 4 ժամ պարապում է, բայց համոզված է, որ հաջողության գրավականը ծնողների եւ ընկերների աջակցությունն է: “Երբ քեզ քաջալերում են, ավելի շատ ես ուզում պարապել'',- ասաց երաժիշտը: Ֆենը պատմում է, որ ջութակն իր փոխարեն հենց ծնողներն են ընտրել, քանի որ դա ամենաէժան երաժշտական գործիքն էր սկսնակ երաժշտի համար: Եթե ընտրությունն իրենը լիներ,  ապա կընտրեր իր սիրելի երաժշտական գործիքը՝ թավջութակը: Sergey Smbatyan Ջութակահարն իրեն երիտասարդ է համարում, բայց խոստովանեց՝ առաջին անգամ է նվագում իրենից տարիքով փոքր դիրիժորի հետ :): “Շատ հեշտ ու հետաքրքիր էր աշխատել իր հետ: Ես համոզված եմ` Սերգեյը փայլուն ապագա է ունենալու”,- հավելեց Ֆենը: Սա Նինի երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ Երեւան է ժամանել 2010 թվականին, երբ  համերգով հանդես եկավ Վլադիմիր Սպիվակովի նվագախմբի հետ: Հենց այդ ժամանակ էլ հայաստանյան երաժիշտների հետ համագործակցության հիմքը դրվել է:  Ֆեն Նինը խոստովանեց, որ հասցրել է սիրել Հայաստանն ու հույս հայտնեց կրկին վերադառնալ: Fen Nin ''Բավական ծանր ծրագիր էր, բայց մեծ հաճույք ենք ստացել այս համագործակցությունից: Հույս ունենք, որ հաջորդ անգամ, երբ Ֆենը Հայաստանում կլինի, միասին Խաչատրյանի կոնցերտը կներկայացնենք'',-ասաց Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Ի դեպ, նա նաեւ խոստացավ, որ հանդիսատեսից շատերի ցանկությունը կիրականանա, եւ հաջորդ համերգին ինքն էլ հանդես կգա նաեւ որպես ջութակահար եւ կնվագի Ֆեն Նինի հետ:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW