×


‘‘Մանկական Եվրատեսիլ- 2010’’

‘‘Մանկական Եվրատեսիլ- 2010’’

Նախընտրական ‘‘իրարանցումը’’ սկսված  է :) ‘‘Մանկական Եվրատեսիլ-2010’’ -ի հայաստանյան նախընտրական փուլը սկսված է:Արդեն մի քանի օր է` հեռուստադիտողները հնարավորություն ունեն Եվրատեսիլի հայկական ինտերնետային կայքէջում ծանոթանալ փոքրիկ երգիչներին ու նրանց կատարումներին, իսկ երեկ Play City ժամանցի կենտրոնում կայացավ մրցութային համերգների երգերի հերթականության վիճակահանությունը: Նախնական հայտերից ընտրված 25 մասնակիցները երեկ իմացան, թե որ համարի ներքո ելույթ կունենան: “Pop star” ‘‘Եվրատեսիլ’’-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը, մեզ ներկայացնելով մրցույթի նախընտրական փուլը,  ասաց, որ 25 մասնակիցները կբաժանվեն երկու` 12 եւ 13 հոգանոց խմբերի, որոնք հաջորդաբար ելույթ կունենան սեպտեմբերի 2-ին եւ 3-ին: Յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլ կանցնի 8 երգ: Կիսաեզրափակչում, որը կկայանա սեպտեմբերի 4-ին, 16-ից եզրափակիչ կանցնեն 10-ը, որոնցից միայն մեկը կդառնա նախընտրական փուլի հաղթողն ու նոյեմբերին կմեկնի Մինսկ` ներկայացնելու մեր երկիրը: :) Սեպտեմբերի 5-ին կկայանա եզրափակիչ փուլը: Հաղթող մասնակիցը կընտրվի ժյուրիի եւ   SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ: Մինչ եզրափակիչ փուլը մասնակիցներին կարող է գնահատել միայն պրոֆեսիոնալ ժյուրին: Հեռուստադիտողը SMS քվեարկության հնարավորություն կստանա միայն եզրափակչի ժամանակ: Ի դեպ, Դիանան նշեց, որ այս տարի SMS քվեարկությունը կապահովի Nikita Mobile ընկերությունը: ‘‘Մանկական Եվրատեսիլ-2010’’ Խոսելով Play City-ում կազմակերպած միջոցառման մասին` Դիանա Մնացականյանն ասաց, որ ընտրել են այնպիսի վայր, որտեղ երեխաները հնարավորություն կստանան խաղալու, վազելու եւ ուրախանալու. ‘‘Մենք գիտակցում ենք, որ  25 հայտերից միայն մեկն է մեկնելու Մինսկ, իսկ մնացած 24-ը նստելու են տանն ու միայն հիշողություններ ունենալու: Որպեսզի այդ հիշողությունները վառ ու պայծառ լինեն, որոշեցինք երեխաներին բերել այստեղ, որ խաղան եւ ուրախ ժամանակ անցկացնեն, հասկանան, որ մրցույթն, իհարկե, կարեւոր է, բայց կարեւորը մարդկային հարաբերություններն են’’: Play City-ում մասնակիցներն իսկապես մոռացել էին մրցույթի մասին, ընկերներ ձեռք բերել ու բոուլինգ էին խաղում, կարտինգ եւ բագի կարտինգ քշում, ուրախության ճիչեր արձակում եւ լիաթոք ժպտում:) :Մանկական ուրախ ու անհոգ մթնոլորտը համալրում էին մեծ փուչիկները, որոնք տեղադրված էին սրահում: Bravo.am-ի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ 25 փուչիկներից յուրաքանչյուրի մեջ կա եւս մեկ փոքր փուչիկ, որտեղ նշված է այն թիվը, որի ներքո հանդես կգա այդ փուչիկը կախարդական փայտիկով պայթեցնող մասնակիցը. “Կարծում եմ` այս գործընթացը եւս շատ հետաքրքիր կլինի երեխաների համար. այն շատ մանկական  ու հեքիաթային է:)”: ‘‘Մանկական Եվրատեսիլ-2010’’ Կախարդական փայտիկը, փուչիկները, խաղերն ու նոր ընկերները երեխաների մոտ այնպիսի հեքիաթային մթնոլորտ էին ստեղծել, որ նրանցից շատերն անգամ մառացել էին, թե ինչ համարի ներքո են ուզում հանդես գալ: Մասնակիցների համար կարեւորը երգերի հերթականությունը չէ, այլ…:) Մասնակիցներից Մանեն Բարեղամյանն արդեն 7 տարի է` երգում է: Մանեն շատ է ուզում իր “Քեզ հետ իմ երգ” կատարումով Հայաստանը ներկայացնել “Մանկական Եվրատեսիլ- 2010”-ին, բայց չի կողմնորոշվում, թե վիճակահանությանը որ թիվն  է ուզում իրեն ընկնի, փոխարենն ասում է. “Ինձ թվում է` ես կհաղթեմ”: :) Փոքրիկ երգչուհի Դալիտա Ավանեսիանն էլ, ում հեռուստադիտողը ծանոթ է մի շարք երգի, պարի ու գեղեցկության մրցույթներից, գովազդներից եւ իր երգերի տեսահոլովակներից, ասում է, որ իր համար նշանակություն չունի, թե որերորդը ելույթ կունենա: 10 համարի ներքո հանդես եկող երգչուհու համար կարեւորը լավ երգելն է: “Ես ուզում եմ, որ բարձր պահենք մեր դրոշը”: Երգչուհին վստահ է իր ուժերի վրա:): Նշենք, որ Դալիտան ներկայացնում է “Ջրահարսի երգը”: Dalita Avanesyan DoReMe-ից էլ “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի նախընտրական փուլին մասնակցում է  “Pop star” եռյակը` փոքրիկ Նադյան, Սոնան եւ Մերին: Մեզ հետ զրույցում Նադյան ասաց, որ մասնակցում են Եվրատեսիլին, որ պատվով ներկայացնեն Հայաստանը, իսկ թե որերորդն են ուզում երգել, Նադյան ասաց, որ երեքի ցանկացած թվերը տարբեր են. “Միայն ուզում ենք հաղթել եւ վերջ:)”: Ժյուրին արդար է լինելու  :) Ինչպես “Եվրատեսիլ”-ի պրոֆեսիոնալ ժյուրին, մեզ մոտ եւս ժյուրիի կազմը ընտրված է հետեւյալ սկզբունքով` 3 կին եւ 3 տղամարդ, 3 երիտասարդ եւ 3 ավագ սերնդի ներկայացուցիչ, բայց բոլորը պրոֆեսիոնալներ են, որոնք աշխատում են արվեստի, հեռուստատեսության, ռադիոյի, թատրոնի եւ կինոյի բնագավառում: Թե ովքեր են ժյուրիի անդամները, պարզ կլինի միայն քվեարկությունից հետո. “Ժյուրիի կազմը գաղտնի է, նախ այն պատճառով, որպեսզի նրանց վրա ճնշում չգործադրվի երեխաների ծնողների կողմից, բացի այդ, կա փակ քվեարկության օրենքը”,- ասաց Դիանա Մնացականյանն ու հավելեց, - “Քվեարկությունից հետո պարզ կլինի ժյուրիի կազմը եւ այդ ժամանակ կարող են զանգել նրանց ու հղել իրենց հետաքրքրող հարցերը”: :) ‘‘Մանկական Եվրատեսիլ- 2010’’ Խոսելով ներկայացված ստեղծագործություններից`մեր զրուցակիցն ասաց, որ դրանք տարբեր են ե'ւ իրենց ոճով, ե'ւ թեմատիկայով. “Կան ռոք-բալադներ, մանկական երգեր, որոնք մենք սովոր ենք լսել արդեն 20 տարի, կան ավելի ժամանակակից ստեղծագործություններ: Իսկ թեմաները` շնիկի մասին, աշխարհի մասին, բնության ու շրջապատի հարմոնիայի մասին…”: “Մանկական Եվրատեսիլ -2010”-ը կկայանա նոյեմբերի 21-ին` Մինսկում: Մեր երկրի ներկայացուցիչը Մինսկ կմեկնի մրցույթից 10 օր առաջ` տեղում փորձերին մասնակցելու: Անհրաժեշտության դեպքում մրցույթից առաջ փոփոխություններ կկատարվեն մասնակցի երգի գործիքավորման, ձայնագրման, շոուի կամ հագուստների ուղղությամբ: Մասնակցի երգն իր վերջնական տեսքով պետք է պատրաստ լինի մինչ հոկտեմբեր: Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին պատվիրակությունների ղեկավարների հանդիպումն է, որի ժամանակ մեր երկրի պատվիրակության ղեկավարը պետք է պատրաստ վիճակում ներկայացնի երգը: Իսկ նոյեմբերյան մեր հաջողությունների մասին կանխատեսումները մեր զրուցակիցը կարող է անել միայն երգի ընտրությունից հետո: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW