60-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին եւ 67-ամյա ռեժիսոր Թիմ Բարթոնն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հայտարարություն են տարածել, որ այլեւս միասին չեն: Զույգի սիրավեպը տեւել է շուրջ երեք տարի:
«Մեծ հարգանքով ու միմյանց նկատմամբ խոր հոգատարությամբ Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բարտոնը որոշել են ավարտել իրենց հարաբերությունները»,- հայտնում է AFP-ն:
Բելուչին ու Բարթոնը ծանոթ են վաղուց, սակայն նրանց միջեւ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել են միայն 2022-ի աշնանը, երբ Լիոնում հանդիպել են Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի ժամանակ: Բելուչին Բարթոնին կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար հատուկ մրցանակ է հանձնել, իսկ արդեն հաջորդ տարվա փետրվարին նրանց Փարիզում ժամադրության ընթացքում են նկատել:
Բելուչին նկարահանվել է Բարթոնի «Բիթլջուս 2» ֆիլմում։ Վերջին անգամ նրանց միասին նկատել են հուլիսին Իտալիայում կայացած փառատոնի ժամանակ։


×
3,058





