Հայաստանում վառելիքի շուկայի առաջատար ընկերություններից Flash-ն ազդարարել է իր 30-ամյակի միջոցառումների մեկնարկը. էներգիա եւ երաժշտություն, հին ու նոր բացառիկ մեքենաների ցուցադրություն, տրամադրող ու ջերմ միջավայր, տոնական բարձր տրամադրություն եւ անակնկալներ։
Ընկերությունն իր 30-ամյակի միջոցառումները նշելու է Flash 3.0 հայեցակարգով, որը բնորոշում է ընկերության անցած երեսուն տարին՝ 1.0-ը՝ որպես սկիզբ եւ հիմնադրման փուլ, 2.0-ը՝ կայացման ու զարգացման փուլ, 3.0-ը՝ լիովին նոր ձեւաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ։
Flash-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից, երկրաշարժից եւ պատերազմից հետո տիրող դժվարին պայմաններում։ Ընկերության հիմնադիրը, գիտակցելով սեփական երկրում վառելիքի անհրաժեշտությունը, ամենաբարդ պայմաններում նախաձեռնում է վառելիքի ներկրումն ու հիմք դնում այսօրվա առաջատար ու զարգացած ընկերության կայացմանը։
Այս տարիների ընթացքում Flash-ն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, մեծացրել թիմն ու ընդլայնել ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ եւ էլեկտրամոբիլների համար նախատեսված Express Charge լիցքավորման կայաններ։
Այսօր արդեն Flash-ը միայն վառելիքի մատակարար չէ, այն ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող էկոհամակարգ է:
«Այսօր Ֆլեշ-ի ապրանքը ոչ թե վառելիքն է, այլ՝ ծառայությունը, վստահելի փորձառությունը»,-իր ելույթում նշել է Flash ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն ու հավելել. «Flash 3.0 անվանումն ինքնին հուշում է, որ մենք այլեւս նոր դարաշրջանում ենք ու պետք է քայլենք դրա պահանջներին համահունչ։ Այսօր Flash-ը նոր էներգիա է. ավանդական վառելիքի հետ մենք սահուն անցում ենք կատարում դեպի էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ ավելացնելուն։ Flash-ը նոր ձեւաչափ է. լիցքավորման կետն այլեւս միայն վառելիքի համար չէ, այն ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։ Այսօր Flash-ը նոր հնարավորություններն են. մենք մեր սպառողների ու հաճախորդների համար ստեղծում ենք ժամանակակից հավելվածներ՝ ավելի հեշտացնելու նրանց փորձառությունը»։
Իր երեսունամյակին ընդառաջ՝ ընկերությունը ներկայացրել է FlashMobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։
Շուտով Flash-ը ներկայացնելու է նաեւ լցակայանների ամբողջությամբ նոր ու բացառիկ կոնցեպցիաներ՝ Հայաստանի ամբողջ տարածքում՝ մարզերում ու գլխավոր մայրուղիներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: