Սյուզին, Անահիտը, Լիլիթը, Օլգան, Էրիկը, Արմենը` տիկնիկներ :)
Ամանորյա նկարահանումներն արդեն մեկնարկել են:): Երեկ “Face Control”-ը երեւանյան ակումբներից մեկում նկարահանել է իր “հեքիաթը”:
Էրիկը, Լիդուշիկը, Եվան, Անահիտ Շահբազյանը, Սյուզին, Լիլիթ Կարապետյանը, Օլգա Այվազյանը, Լալա Մնացականյանը, Արմեն Դալլաքյանն ու ուրիշներ հատուկ հանդերձանքով մասնակցել են Լյուցիֆերի հեքիաթին: Հյուրերին հարցուփորձ անելով եւ ինչ-որ բան նրանցից վերցնելով` Մաշա Մատվեեւան` Լիսա Ալիսան, թույլ է տվել անցնել կարմիր գորգով ու ներս մտնել, ինչին հաջորդել է հեքիաթ-ներկայացումը: Լյուցիֆերի բացասական կերպարը կերտել է հաղորդավար Տիգրանը:
“Որոշել ենք տիկնիկային ներկայացում բեմադրել, որտեղ ես հեքիաթի չար հերոսն եմ, ով բոլոր տիկնիկներին քարացրել է: Իրադարձությունների կենտրոնում է Լիդուշիկը, ով պատահաբար ընկել է Լյուցիֆերի հեքիաթ”,- նշել է Տիգրանը:
“Դրական հերոսներից եմ. փեսացուի կերպարն եմ կերտում: Փորձերի չեմ մասնակցել, ամեն ինչ տեղում եմ անելու:)”,- BRAVO.am-ին ասել է “Աննա” սերիալի դերասան Արմեն Դալլաքյանը:
Ներկայացման գլխավոր հերոսներից Լիդուշիկն էլ նշել է, որ իր բարի կերպարով փորձում է օգնել ու կենդանացնել քարացած տիկնիկներին:
“Թվում է` տիկնիկի դեր խաղալը շատ հեշտ է, բայց այն շատ բարդ է, նրբություններ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել”,-ասել է Անահիտ Շահբազյանը:
Երեկոյի վերջում ակումբային երաժշտություն հնչեցնող դիջեյների թվում է եղել Վակցինան:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: