×


Կարեն եւ Գարիկ

“Հայկական ներկապնակ’’

Ցուցադրվեցին “Գարնանային Սյունիքի գույները’’:) Հունիսի 22-ին Նկարիչների միության ցուցասրահում բացվեց “Գարնանային Սյունիքի գույները” խորագիրը կրող ցուցահանդեսը: “Հայկական ներկապնակ’’ նկարչական փառատոնի շրջանակներում իրականացվող ցուցահանդեսի ընթացքում  ներկայացվեցին  26 նկարչի աշխատանքներ, ովքեր այս տարվա մայիսին մեկ շաբաթ շարունակ ստեղծագործում էին Սյունիքում: Ցուցադրվեցին “Գարնանային Սյունիքի գույները’’ Նրանց թվում են ամենաավագը` 90-ամյա արվեստագետ Արմեն Աթայանը, ինչպես նաեւ Հրանտ Թադեւոսյանը, Լեմս Ներսիսյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը,  Նիկոլ Աղաբաբյանը, Լորիկ Միանսյանն ու Արմեն Հարությունյանը: Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցող 26 նկարիչն էլ տարբեր սերնդների ներկայացուցիչներ են: Նկարներում պատկերված է Սյունիքն իր տարածաշրջաններով` Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի: Ցուցասրահում  մթնոլորտն այնպիսին էր` կարծես հավաքվածները հայտնվել են հայրենի գեղեցիկ բնության գրկում` շրջապատված լեռներով,  ձորերով ու գետերով: “Լոռվա ձոր’’ հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանը եւ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Նկարիչների ուշադրությունից չէին վրիպել նաեւ հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, կտավների վրա պատկերված են Տաթեւի վանական համալիրը եւ այլ հուշահամալիրներ: Նկարները ներկայացնում են տարածաշրջանի գույները, ինչպես նաեւ մարդկանց:): “Հայկական ներկապնակ’’ նկարչական փառատոնը համահայկական մասշտաբներ ձեռք բերելու նպատակ ունի: Հետագայում կազմակերպվելիք  ցուցահանդեսները անդրադառնալու են մեր երկրի մյուս մարզերին ու տարածաշրջաններին:  Փառատոնը  ցուցահանդեսներով չի սահմանափակվում.  օրինակ` Սյունիքում վարպետության դասեր են անցկացվել: “Գարնանային Սյունիքի գույները” ցուցահանդեսը Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը շուտով միջազգային մասշտաբների է հասնելու: Նրանց խոսքերով,  հուլիսին հայ-ռուսական համագործակցություն  տեղի կունենա: Սեպտեմբերին կայանալիք ցուցահանդեսին կմասնակցի ռուս տասը նկարիչ: Նկարները կցուցադրվեն նաեւ Սանկտ-Պետերբուրգում: Իսկ Լոռում անցկացվող ամենամյա փառատոնը շարունակական բնույթ կկրի: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի նկարիչների միությունը, Սյունիքի մարզպետարանը, “Լոռվա ձոր’’ հայրենակցական միությունը եւ “Փյունիկ’’ հիմնադրամը: Նկարչական փառատոնը եւ կազմակերպվող ցուցահանդեսներն այս անգամ նվիրված են   Հայաստանի անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 26-ը ներառյալ: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW