×


“Հարսանյաց ցուցահանդես”

“Հարսանյաց ցուցահանդես”

Ցուցադրվեցին երեկոյան ու հարսանեկան զգեստներ:) Մայիսի 14-ին “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի ճեմասրահում հարսնացուներ էին շրջում:): Հարսանեկան արարողություն չէր, պարզապես պատրաստվում էին քայլել հարսանյաց զգեստների ցուցադրության ժամանակ: 7-րդ ամենամյա հարսանյաց ցուցահանդես-վաճառքի ընթացքում բացօթյա ցուցադրություն տեղի ունեցավ: Մի քանի հարսանյաց սրահներ ու անհատ մոդելավորողներ ներկաներին ցուցադրեցին տարբեր ձեւվածքի, գույնի ու ոճի հարսանեկան զգեստներ: “Հարսանյաց ցուցահանդես” Մինչ մոդելների քայլքը երգիչ Արմոն կատարեց իր “Հարսանիք” երգը, պարեց “Հայասա” խումբը, որին հաջորդեց հարսանեկան զգեստների ցուցադրությունը: Նաեւ ցուցադրվեցին երեկոյան, կոկտեյլային զգեստներ եւ հղի կանանց համար նախատեսված հագուստ: Հարսի ծաղիկ էլ կար, որը բռնեց առաջին շարքում նստածներից  մեկը:): Մայրաքաղաքի նորաբաց “Հարսենի” հարսանյաց սրահի տնօրեն Անի Եղիազարյանը սեփական մտահղացմամբ որոշել է բացել սրահ, քանի որ ամուսնանալիս հասկացել է` դժվար է զգեստի, կոշիկի, աքսեսուարների ընտրությունը կատարել մեկ խանութից: Նա նկատել է, որ աղջիկներն այժմ ավելի քիչ են հագնում լայն հարսի զգեստներ. “Բացասական կողմերից մեկն այն է, որ մինչ սրահ գալն աղջիկները նախապես որոշում են, թե ինչ ձեւի զգեստ են ուզում: Նույնիսկ, եթե չի սազում, դժվար է լինում համոզել, որ իրենց կազմվածքին համապատասխան զգեստ հագնեն, այլ ոչ թե իրենց երազանքների զգեստը: Օրինակ` գալիս են ցածրահասակ աղջիկներ, ուզում են անպայման հագնել ուղիղ եւ նեղ զգեստ, ինչը գեղեցիկ չի նայվում: Լայն ուսեր ունեցողին խորհուրդ ենք տալիս կորսետի փոխարեն կիսաթեւ զգեստ հագնել,  ցանկալի է, որ լայն կոնքեր ունեցողներն էլ կրեն ոչ շատ լայն, ոչ էլ նեղ զգեստ` տաֆտա կամ սատին գործվածքներից”: “Հարսանյաց ցուցահանդես” “Երբ գալիս են իրենց մայրիկների կամ սկեսուր մայրիկների հետ, ընտրում են ճերմակ հարսի զգեստ, բայց միտումները փոքր-ինչ փոխվել են: Հիմա հարսիկներն ուզում են հագնել շամպայն, մարմնագույն երանգներ, անգամ բաց շագանակագույն, բաց կանաչ: Նախորդ տարվանից դեռ ակտուալ է բաց մանուշակագույնը: Ցանկանում են, որ աքսեսուարներն էլ լինեն մանուշակագույն երանգի մեջ: Համարձակ աղջիկներն էլ ուզում են կարճ զգեստ հագնել”,- նշեց Անին: Հյուրանոցի ներսում ցուցահանդես-վաճառք էր, որին մասնակցում էր 20-ից ավելի կազմակերպություն` հարսանյաց, գեղեցկության սրահներ, ծաղկի, զարդերի, տորթերի, շոկոլադի, ձեռագործ իրերի խանութներ: Հյուրանոցի միջոցառումների եւ խմբերի կոմերցիոն ղեկավար Իննա Խոստիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցուցահանդես կազմակերպելիս դիմել են տարբեր խանութների, սրահների, որ տեսականին լայնածավալ լինի. “Անցյալ տարի դադար տվեցինք` հասկանալու, թե ինչքանով է արդյունավետ, որոշեցինք այս տարի նորից կազմակերպել: Ապագա ամուսնական զույգերին ներկայացնում ենք հարսանիքի հետ առնչվող ծառայություններ եւ արտադրանք, որ ավելի լավ կողմնորոշվեն ու ճիշտ ներկայանան հարսանիքի օրը”: “Հարսանյաց ցուցահանդես” Նա ընդգծեց, որ մայիսը շատ հարմար ամիս է ցուցահանդեսի համար, քանի որ հունիսից սկսվում է հարսանիքների թեժ շրջանը. “Կարծրատիպ կա, որ մայիսին չի կարելի հարսանիք անել: Իրոք, քիչ են հարսանիքները, բայց պետք է ասեմ, որ մայիսի ընթացքում հիմա, երբեմն, պսակադրվում են”: Ինչպես նշեցին երկօրյա ցուցահանդեսի մասնակիցները, ցուցահանդեսը համագործակցության, նոր ծանոթությունների ու գործնական կապերի դռներ է բացում, նաեւ նորապսակներին ներկայացնում է տարբեր առաջարկներ իրենց հարսանեկան հանդիսությունը կազմակերպելու համար: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW