Արտավազդ Ամիրյանը նոյեմբերի 3-ին դարձել է 40 տարեկան: Ընտանիքի հետ Գլենդելում բնակվող հաղորդավարը հոբելյանի առթիվ երկար շնորհակալական տեքստով ամփոփել է իր ապրած տարիները:
Նա շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ Արա եւ Օվսաննա Ամիրյաններին, իրեն կյանք պարգեւելու եւ անհոգ մանկություն նվիրելու հանար։
«Նրանք ինձ դաստիարակություն, ճշմարիտ խորհուրդներ ու խրատներ են տվել, որոնք էլ իմ անհատականության հիմքն են դարձել: Իմ չքնաղ քույրիկի ներկայությունը կողքիս զգալու հնարավորություն են պարգեւել: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հանդիպել են իմ կյանքի ընթացքում, ինձ կոփել են ու լավը վատից տարբերելու հնարավորություն տվել,- գրել է նա։
Ամիրյանը հիշել է կյանքի տարբեր փուլերում ու տարիներին իրեն պատահած ընկերներին, որոնց հետ շատ կարեւոր ճանապարհ են անցել: Ու, իհարկե, չէր կարող չհիշատակել կնոջը՝ Մարիամին:
«Նա ինձ սեր է տվել ու այդ սիրո արդյունքում 4 գանձերի եւ հարստությունների է լույս աշխարհ բերել։ Նա կյանքի տարբեր վայրիվերումների ժամանակ շարունակ մնացել է իմ կողքին: Շնորհակալ եմ իմ զավակներին, իմ թանկ ու ամենամեծ գանձերին՝ Օվսաննայիս, ով դարձավ առաջին սեր բերողը մեր տուն, Էվայիս՝ յուրահատուկ ու տարբերվող իմ վառ աստղին, Արայիս, ով առաջինն իմ ազգի շարունակողը դարձավ, ու Առնոյիս՝ առնական ու խարիզնատիկ իմ լույսին, ով նոր շնչառություն տվեց ինձ»,- նշել է հաղորդավարը:
Արտավազդ Ամիրյանը չի մոռացել նաեւ գործընկերներին, առանց որոնց չէր կարող կայանալ կյանքում: 
«Իսկ ամենամեծ շնորհակալությունն Աստծուն, որ արդեն 40 տարի ամեն առավոտ ինձ կյանքը վայելելու ու լույսը տեսնելու հնարավորությունն է տալիս: Շնորհակալ եմ բոլորիդ, որ կաք, կողքիս եք, սեր ու ուժ եք տալիս»,- ավելացրել է նա:
Լուսանկարները՝ Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից
						                    


 
					
					
					×
					
				
 288

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: