Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ասպետի կոչում է շնորհել անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմին: Արարողությունը տեղի է ունեցավ Վինձորի ամրոցում, որից հետո արդեն սըր Դեւիդը խոստովանել է՝ միշտ ամեն ինչ արել է, որ իր ընտանիքը հպարտանա իրենով:
«Կարիերայում շատ բախտավոր եմ եղել եւ ունեմ բազմաթիվ տիտղոսներ, բայց նման պատվի արժանանալը գերազանցում է երբեւէ ունեցած բոլոր սպասելիքներս: Անկեղծ ասած՝ Լոնդոնի արեւելյան ծայրամասից մի երիտասարդ տղայի համար այստեղ՝ Վինձորի ամրոցում կատարվողը իրոք մեծ պահ է»,- ասել է Բեքհեմը:
Հատուկ այդ կարեւոր օրվա համար ֆուտբոլիստի կոստյումը կարել է Վիկտորիա Բեքհեմի նորաձեւության տունը: Արդեն լեդի Վիկտորիան նույնպես ընտրել է իր սեփական ապրանքանիշի զգեստ: Միջոցառմանը ներկա են եկել նաեւ անգլիական ֆուտբոլի լեգենդի երեխաներն ու ծնողները՝ Թեդի եւ Սանդրա Բեքհեմները:
«Կարո՞ղ եք հավատալ այս ամեին: Սիրում եմ ձեզ եւ շնորհակալ եմ»,- դիմել է նա հարազատներին:
Սըր Դեւիդ Բեքհեմն իր կյանքի գրեթե 20 տարին նվիրել է ֆուտբոլին: Սակայն ասպետի կոչման է արժանացել ոչ միայն սպորտային նվաճումների, այլեւ երկար տարիներ բարեգործական ծրագրերում ներգրավված լինելու համար: Բեքհեմը 2005 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան է, իսկ նախորդ տարի նշանակվել է Նորին Մեծության հիմնադրամի դեսպան: 2003 թվականին Բեքհեմը սպորտին մատուցած ծառայությունների համար Եղիսաբեթ II թագուհուց ստացել է Բրիտանական կայսրության շքանշան:


×
162







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: