×


“Միսս Բրյուսով 2011”

“Միսս Բրյուսով 2011”

Բրյուսովցիների սիրտն Անդրեին է պատկանում:) “Շնորհավոր տոնդ, սիրելի բրյուսովցի” . այս խորագիրն էր կրում օրերս “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի ունեցած միջոցառումը: Երեկոյի ընթացքում ԵՊԼՀ առաջին կուրսի  ուսանողներին հանձնել են ստուգման գրքույկներն ու ուսանողական տոմսերը, հայտնի են դարձել լավագույն ուսանողները, կայացել է  “Միսս Բրյուսով 2011” մրցույթը, “Երկու աստղ”-ն  ու ներկայացվել  են  “Բրյուսով Top 5”-ի արդյունքները: Ծրագիրը վարել են Ժակը, Աննան, Լուսինեն եւ Էդվարդը: Lusine and Jak Միջոցառման ընթացքում Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 12 ուսանողուհի մասնակցել է “Միսս Բրյուսով 2011”-ին: Աղջիկները “պոդիում” են բարձրացել երեք անգամ` ցուցադրելով ուսանողական հագուստ, ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուներին համապատասխան ազգային տարազներ եւ երեկոյան զգեստներ: Ժյուրի անդամներ Արամ Նիկոլյանը, Ֆաինա Հարությունյանը,Մհեր Բաղդասարյանն ու Իրինա Թովմասյանը  “Վիցցե միսս”-ից եւ “Միսս Բրյուսով 2011”-ից բացի, 2 մասնակից են ընտրել 3-րդ տեղի համար:  “Միսս Բրյուսով 2011” է դարձել 12-րդ համարի մասնակիցը` Ալիսա Սահակյանը: “Այսքան գեղեցիկ աղջիկներ տեսնելուց հետո որոշեցի վաղը ես էլ աշխատանքի փոխարեն Բրյուսով գնալ: )”,-նշել է Ժակը: Ուսանողներին նվիրված երեկոյի մաս է կազմել“Երկու աստղ” համերգային բաժինը, որի ժամանակ  ուսանողները զուգերգով հանդես են եկել  երգիչ-երգչուհիներից մեկի հետ: Առաջինը բեմ  է բարձրացել  Քրիստինե Ավետիսյանը, ով երգել է Սարգիս Ավետիսյանի հետ: “Միսս Բրյուսով 2011” Ալիսա Սահակյանը Բրյուսովցիների “Երկու աստղ”-ին մասնակցել է նաեւ Ռաիսա Մկրտչյանը, ում հետ երգել է Հասմիկ Առաքելյանը: Համերգին մասնակցել է ԵՊԼՀ  ուսանողուհի, ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովի փոխնախագահ, երգչուհի Մարին, ում հետ դուետով հանդես է եկել  նույն հանձնաժողովի նախագահ Անուշիկ Տեր-Ղուկասյանը: Իրենց երաժշտական կատարումներով ներկաներին ողջունել են նաեւ այլ ուսանողներ: Ուսանողների շրջանում անցկացրած հարցումների համաձայն,  ուսանողական խորհուրդը կազմել է “աստղային” հնգյակ, որում ընդգրկվածները ներկա են եղել միջոցառմանն ու երգել նրանց համար: Առաջինը բեմ է բարձրացել Էրիկը, ում բնորոշել են “սիրված “աստղ” ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական երկրներում”: Ուսանող Էրիկը շնորհավորել է բրյուսովցիներին, նրանց համար երկու` “Լինեմ քամի”  եւ “Լա-լա-լե” երգերը կատարել: Andre Հնգյակի մեջ են եղել նաեւ Արմոն ու Միհրան Ծառուկյանը: Հարցման ընթացքում պարզվել է,  որ ուսանողների համար շատ սիրելի է նաեւ Սոֆի Մխեյանը,  ով, անտեսելով ելույթից առաջ ծագած այս կամ այն տեխնիկական հարցերը, նշել է, որ սիրով ու սրտով միշտ պատրաստ է ամեն ինչ անել իրենց համար: “Երբ կա ձեր սերը, բոլոր տեխնիկական հարցերը մնում են բեմից այն կողմ ”,-ասել է Սոֆին: Նա երգել է “Ճանաչիր”-ը: ԵՊԼՀ  ուսանողների շրջանում անցկացրած հարցման արդյունքում  “Top 5”-ի պատվավոր` առաջին հորիզոնականը զբաղեցրել է Անդրեն: “Անդրե, բրյուսովցիների սիրտը քեզ է պատկանում”,-ասել է հաղորդավար Էդվարդը: Երգիչը շնորհակալություն է հայտնել ուսանողներին` ցանկություն հայտնելով միշտ երգել նրանց համար: “Բրյուսով Top 5”-ի մասնակիցները ստացել են հուշանվեր ու պատվոգրեր ուսանողների կողմից: Մրցույթ-համերգը կազմակերպել էին ԵՊԼՀ ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW