×


“Պարիր, թե կարող ես 2”

“Պարիր, թե կարող ես 2”

Հաղթել  է ամերիկյան ժպիտով Փոլը:) “So you think you can dance” ամերիկյան նախագծի հայկական տարբերակի՝  “Պարի՛ր, թե կարող ես” հեռուստածրագրի 2-րդ եթերաշրջանն ավարտված է, հաղթողն էլ արդեն հայտնի է:): “Շանթ” -ի  եթերում ամիսներ շարունակ մրցել են հայկական աշխարհի պրոֆեսիոնալ պարողները, հաղթողի անունն էլ հայտարարել են օրեր առաջ: BRAVO.am-ը հետեւել է ոչ ուղիղ եթերում ընթացող գալա-համերգին ու կուլիսային անցուդարձին:): Pol Լավագույն 20 մասնակցից չորսը՝  Փոլը, Կարենը, Մարին ու Աղավնին, հասել էին հաղթական վերջնագիծ: Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ պրոֆեսիոնալ պարողները մրցում են տարբեր պարային ոճերում` անկախ նրանից, թե որ ոճում են մասնագիտացած: Վարդուհի Ալեքսանյանը, Ժակլին Սարխոշյանը, Լիլիթ Վարդանյանը, Արտյոմ Գեւորգյանը մինչ այս գնահատել էին մասնակիցներին, իրենց մեկնաբանությունն արել, իսկ այս անգամ շոուն բացեցին հենց  ժյուրիի անդամները եւ պարուսույց-բեմադրիչները:): Այնուհետ ցուցադրվեցին անցած ամիսների “չստացված” կադրերը: “Պարիր, թե կարող ես 2”-ի գալա-համերգին “Պարի՛ր, թե կարող ես 2”-ի գալա-համերգին պարեցին բոլոր մասնակիցները՝ ներկայացնելով ժյուրիի կողմից ընտրված լավագույն պարերը, հանդիսատեսի շարքերում նստած նրանց երկրպագուներն էլ բղավում, ծափահարում ու ոգեւորում էին եզրափակչի 4 մասնակցին: Ետնաբեմում էլ մասնակիցներն իրար էին ոգեւորում, գրկում, պարում, բարձր տրամադրությամբ պատրաստվում էին իրենց ելույթներին::) Այս նախագծի ընթացքում, բացի պարային զույգերից ստեղծվել է նաեւ սիրային զույգ. եզրափակչի մասնակիցներից Միլենան եւ ժյուրիի անդամ Արտյոմը դեկտեմբերի 31-ի գիշերը պատրաստվում են նշանվել: “Նշելու ենք ոչ թե նախագծի անձնակազմով, այլ՝ ընտանեկան միջավայրում:)”, - BRAVO.am-ին ասել է 20-ամյա Միլենան: “Պարիր, թե կարող ես 2”-ի մասնակիցներից Հաղորդավար Գրիշա Աղախանյանը հետաձգում էր հաղթողի անունը հնչեցնելու պահը: Սկզբում հայտարարեց 4-րդ հորիզոնականը, որը զբաղեցրել է Աղավնին, 3-րդ տեղում Մարին է, իսկ մի քանի պարային համար հետո իմացանք հաղթողի անունը՝ Փոլ: Մրցանակն էլ ճամփորդության ուղեգիր է՝  երկու անձի համար: Միացյալ Նահանգներում ծնված ու մեծացած Փոլը 9-ը տարեկանից սկսել է պարի հաճախել: Սկզբում պարել է հայկական ժողովրդական պարեր, այնուհետ՝  Գրիգորի Սեդրակյանի “-M-Dance Studio”-ում իրեն փորձել է նաեւ պարային այլ ոճերում, որտեղ դասավանդում է նաեւ հայտնի պարող Միհրանը, իսկ պարուսույց Գրիգորի Սեդրակյանն էլ Փոլին ոգեւորել ու խորհուրդ է տվել մասնակցել այս նախագծին: “Ես ուզում էի, բայց հաստատ չէի որոշել: Ինձ հետ անընդհատ աշխատում էր, ասում՝  կյանքի լավ փորձ կլինի: Մտածեցի՝ համ էլ հայրենիքս կտեսնեմ, նոր ընկերներ կունենամ”, - BRAVO.am-ին պատմել է ամերիկաբնակ երիտասարդը: “Պարիր, թե կարող ես 2”-ի հաղթող Փոլը (աջից) “Շատ եմ կարոտելու”. Փոլ Փոլի համար նախագիծն առիթ է դարձել առաջին անգամ ժամանել Հայաստան, իր 20-ամյակն էլ նշել Երեւանում: “Հիմա ապրում եմ մորաքրոջս ու քույրիկներիս հետ, նրանք են ինձ խնամում, ոգեւորում: Կուզեի մնալ, բայց դասերի պատճառով պետք է վերադառնամ: Չեմ ուզում շուտ գնալ, որովհետեւ բոլորին շատ եմ կարոտելու, բայց հաստատ նորից կգամ”: Փոլն այս ամիսների ընթացքում նաեւ հասցրել է հայերեն սահուն խոսել սովորել: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նաեւ հետեւյալն է ասել.“Բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ են, իրենց ոճի մեջ շատ լավն են: Ամերիկայում այս ծրագիրն արդեն ութ տարի է` կա, ես էլ  ուժերս փորձել եմ: Լատինո պարս սիրեցին, բայց մյուս ոճերի համար դեռ պատրաստ չէի, դրա համար եզրափակիչ չանցա”: “Պարիր, թե կարող ես 2”-ի մասնակիցներից Փոլի կարծիքով՝ եզրափակչի բոլոր մասնակիցներն արժանի էին հաղթանակի. “Լարվածություն կար, բայց չեմ կարող ասել` ինչ-որ մեկն իմ հանդեպ վատ է եղել: Միջավայրը ջերմ էր, իրար հետ լավ ենք եղել: Ես տեսել եմ բոլորի տանջանքը, փորձերը, քրտինքը: Վնասվածքներ շատ ենք ստացել, մկաններն են բռնվել, 15-ից 16 ժամ պարապելուց հետո գերհոգնած ենք եղել, բայց հաղթահարել ենք”: Մինչ այս նախագծի հաղթող դառնալը, Փոլն իր ամենամեծ հաջողությունը համարել է ԱՄՆ-ում կայացած լատինամերիկյան պարերի մրցույթում առաջին մրցանակին արժանանալը. “Այս տարվա մարտին Միացյալ Նահանգների մասշտաբով անցկացվող լատինո մրցույթում հաղթելը շատ մեծ հաղթանակ էր, որովհետեւ անընդհատ դրան էի ձգտում ու պարապում”: Varduhi Aleksanyan and Pol “Փոլի հոգին է պարում”. Վարդուհի Ալեքսանյան Սպորտային պարերի մրցավար, պարուհի Վարդուհի Ալեքսանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Փոլը սկզբից էլ տարբերվել է իր դրական էներգիայով. “Փոլի հոգին է պարում… Նա տեխնիկապես կատարյալ չէր, բայց կատարելագործվում էր, ուզում էր ավելին անել: Փոլն ունի ամերիկյան հրաշալի ժպիտ, սիրված է իր աչքերով ու ժպիտով:)”: Վարդուհի Ալեքսանյանն ասել է նաեւ, որ մասնակիցներից պահանջվել է ելույթ ունենալ պարային ամենատարբեր ոճերում եւ սիրվել հանդիսատեսի կողմից. “Այստեղ ոչ թե հաղթում է ուժեղը, այլ ուժեղ մասնակիցները մրցում են սիրվելու եւ ճանաչվելու համար: Հենց նստում էի ժյուրիի սեղանի շուրջ, փորձում էի ցույց չտալ իմ համակրանքը, իսկ տանը հեռուստացույցով դիտելիս անձնական համակրանքս հանգիստ արտահայտում էի”: “Պարիր, թե կարող ես 2”-ի հաղթող Փոլը Ամիսներ են անցել առաջին եթերաշրջանից, որի հաղթողը Հայկն էր: Նա եւս ներկա էր, մասնակիցների կողքին: Նախագծի ավարտից հետո Հայկը շարունակում է դասավանդել բրեյք դանս ու հիփ-հոփ: “Մասնակիցները շատ լավն էին, նախագծի սկզբից Կարենին էի հավանում, բայց Փոլն էլ արժանի է հաղթանակի”, - BRAVO.am-ին ասել է Հայկը: Հեռուստաշոուի 2-րդ եթերաշրջանն արդեն պատմություն է: Դեկտեմբերին սպասվում է տոնական ծրագիր, որին մասնակցելու են նախագծերի լավագույն մասնակիցներն ու հաղթողները: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport