Հյուրասիրություն` երիտասարդների համար:) Ուսանողական սովորական առօրյան Երեւանի պետական բժշկական համալսարանի բակում սեպտեմբերի 15-ին տոնի էր վերածվել:): Անսպասելի այնտեղ էին հայտնվել “Պեպսի” ընկերության աշխատակիցներն ու հյուրասիրություն կազմակերպել:): Երիտասարդական այս միջոցառումն արդեն մի քանի օր է` տեղի է ունենում երեւանյան տարբեր բուհերում: Հյուրասիրությունն ուղեկցվում է երիտասարդների կողմից սիրված բրեյք դանսով, որ կատարում Է “Mad Force Crew”-ի տղաները: Պարային խմբի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիայի նախագահ Սարգիս Անդրեասյանը BRAVO.am-ին ասաց, որ շարունակելու են “Պեպսի”-ի հետ երիտասարդներին ժպիտներ եւ ուրախ ժամանց պարգեւել: Հունիսի 1-ից հայկական ջրով արտադրվող “Պեպսի”-ն ու տղաների “կոտրատվող” պարը իր շուրջն էր հավաքել մեծ թվով երիտասարդների: “Պեպսի” ընկերության աշխատակիցները դեռ կլինեն այլ բուհերում ու երիտասարդական վայրերում, կգան շատ պատահական, կհյուրասիրեն, ժպիտներ կպարգեւեն ու կհեռանան: Սպասեք նրանց ձեր բուհում... :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: