×


“Վերջին տանգոն”

“Վերջին տանգոն”

Նազենի Հովհաննիսյանի եւ Հրաչյա Հարությունյանի տրագիկոմեդիան Ամերիկաբնակ, ավելի հստակ` Լոս-Անջելեսի հայերի համար նոր բեմադրություն են պատրաստել  Հրաչյա Հարությունյանն ու Նազենի Հովհաննիսյանը: Օրերս Միացյալ Նահանգներ մեկնած դերասաններն այժմ վերջին փորձերն են անում ու սպասում ամերիկյան առաջնախաղին: “Վերջին տանգո” Ապրիլի 15-ին Լոս-Անջելեսի “Stars” թատրոնում կկայանա “Վերջին տանգոյի” պրեմիերան: Հայկական ներկայացման բեմադրիչը հենց Հրաչյա Հարությունյանն է: Դուետով հանդես եկող Հրաչյա Հարությունյանը եւ Նազենի Հովհաննիսյանը Bravo.am-ին փոխանցեցին, որ պրեմիերան դեռ չկայացած` “Վերջին տանգոն” արդեն առաջարկներ ունի տարբեր երկրներից: Հայաստանում ներկայացնելու միտք նույնպես կա, սակայն դեռ հստակ չէ, թե երբ թատերասերները կդիտեն բեմադրությունը Երեւանում. “Ցանկություն ունենք, հիմա զբաղվածությունը մեծ է, խնդիրը միայն ժամանակի մեջ տեղավորվելն է”: “Վերջին տանգո” “Վերջին տանգոն” ռոմանտիկ տրագիկոմեդիա է` կին եւ տղամարդ հարաբերությունների մասին: Ներկայացման սյուժեն դերասանները գերադասեցին չպատմել` թողնելով անակնկալ հանդիսականի համար. “Քանի որ ամբողջությամբ անսպասելի գործողություններ են, որեւէ  հատված պատմելիս անակնկալը չի ստացվի”: Նազենի Հովհաննիսյանը ամերիկահայերի համար կխաղա նաեւ այլ ներկայացումներում. Երեւանի կամերային թատրոնի հյուրախաղերում նա եւս իր մասնակցությունն ունի: “Միշտ շատ անելիք ու գործեր կան, որոնցից հետո, ինչպես միշտ, կվերադառնանք Հայաստան”, - հայտնեցին Նազենին եւ Հրաչյան: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` “Վերջին տանգոն” ներկայացումից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport