×


“-M- Dance Studio”

“-M- Dance Studio”

Պարային նորաբաց ստուդիա Երեւանում :) Լոսանջելեսյան “Matador Dance Studio”-ի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը մտադիր է պարային իր դպրոցը բացել նաեւ այլ երկրներում. հուլիսին` Իսրայելում, հոկտեմբերին` Չինաստանում: Օրերս կայացել է ու Bravo.am-ի ընթերցողներին շատ ավելի կհետաքրքրի երեւանյան պարային ստուդիայի բացումը:): Grigori Sedrakyan & Grisha Aghakhanyan “-M- Dance Studio”-ի բացումը  հայտարարեց Գրիշա Աղախանյանը, ում կարծիքով` պարային ստուդիան “բացի օգուտից վատ բան չի տա:)”, այնուհետեւ սրահում, բնականաբար, պարային համարներ ցուցադրվեցին, հետո միջոցառման կոկտեյլային հատվածն էր:): Գրիգորի Սեդրակյանի խոսքերով, ստուդիայում դասավանդվելու են պարային բոլոր ոճերը. “Ունենք լատինաամերիկյան պարերի, բալետի, հիփ-հոփի, մոդեռնի, ջազի, ստեպի պարուսույցներ: Կարող են դիմել պրոֆեսիոնալ եւ սիրողական մակարդակով պարել սովորել ցանկացողներն` առանց տարիքային սահմանափակման”: Sergey Grigoryan, Karine Danielyan & Georgi Harutyunyan Լոս-Անջելեսի “Matador”-ում հիփ-հոփ դասավանդողներից է նաեւ պարող, երգիչ Միհրանը: “-M- Dance Studio”-ի հիմնադիրը նշում է` ինչպես Միհրանն, այնպես էլ իր ստուդիայի մյուս պարուսույցները պարբերաբար գալու են Երեւան` մաստեր-կլասներ անցկացնելու: “Պայմանավորվածություն կա: Մնում է աշխատանքային գրաֆիկները հարմարեցնել: Միհրանը, հավանաբար, ամռանը կգա”,- ասաց Գրիգորի Սեդրակյանը: Նա էլ լատինաամերիկյան պարեր է դասավանդելու: Մարինա Մարտիրոսյանը նորաբաց պարային ստուդիայում կարող է քեզ հայկական պարեր սովորեցնել, եթե հենց այդ ոճն էլ ընտրես:): “Հիմա հայկական պարեր սովորելու միտում կա: Օրինակ` հույներին շատ եմ հարգում, որովհետեւ գիտեն իրենց ազգային պարերն ու խնջույքների ժամանակ բոլորը գեղեցիկ պարում են: Ինչո՞ւ մենք չիմանանք եւ  խնջույքներին ձեռքերը վերեւ բարձրացնելու ու անիմաստ  շարժվելու փոխարեն ազգային երաժշտության ներքո ազգային պարով հանդես գանք”,- նշեց պարուհին: “Matador Dance Studio” Հասմիկ Ղարիբյանի համար բալետն առաջին տեղում է, հետո` լատինաամերիկյան պարերը. “Ավարտել եմ Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը: Ամբողջ կյանքս պարել եմ, ինձ համար պարն աշխարհ է ու ամեն ինչ”: Կարգին Հասոն եւս դասավանդելու է “-M- Dance Studio”-ում. “Դերասանի վարպետություն, շարժուձեւ, տարբեր ոճերի պարեր կսովորեցնեմ: Իմ լավագույն պարողներն էլ ինձ հետ հանդես կգան բեմում:  Կանանց սիրողական խմբակ էլ կունենամ, ցույց կտամ` ինչպես դրսեւորվել, ավելի գրավիչ եւ ներկայանալի լինել,  որ ոչ ոք չկարողանա իրենց հմայքին դիմանալ”: Պարային ստուդիայի հիմնադիր Գրիգորի Սեդրակյանը մոտ 13 տարի է` լատինաամերիկյան պարեր է դասավանդում, համագործակցել է Սելին Դիոնի հետ, նշում է` երեւանյան ստուդիայի սաների համար էլ իր արտասահմանյան կապերը կօգտագործի:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին