Աշունը երեկվանից “մտավ” ակումբ
“KamiԽոտ”-ը թմրանյութ չի, ծխելու համար նախատեսված չէ, եւ եթե քո դեպքում բառը ուրիշ ասոցիացիաներ առաջացրեց, դրանք էլ բացառի:): Անցյալ տարի “Kami”-ի տնօրինությունը տերեւաթափ էր արել. մարդիկ քայլում, պարում էին խշխշան տերեւների վրա, իսկ այս տարի ակումբում աշունը դիմավորեցին խոտածածկ:):
“Kami”-ն նոր եղանակին թողեց ակումբ մտնել սեպտեմբերի երեքին: Մուտքից արդեն զգացվում էր չորացած խոտի հոտը: Իսկ խոտի դեզերը երեկ ակումբում շատ-շատ էին, դրանց վրա նստողներն ու պառկողները եւս` թեկուզ միայն լուսանկարվելու պատրվակով:):
Խոտածածկ էր նաեւ պարահարթակը. քլաբերները “փորձեցին” այն:): Երեկվանից “Kami”-ն աշնանային է, թեեւ էլ խոտերի վրա չեք պարի:): Bravo.am-ը ամառը դեռ բաց չի թողել, շարունակեք վայելել այն մեր կայքի հետ:):
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: