“Ավտոտնակը” բացվեց պաշտոնապես:)
Ապրիլի 17-ին “The Garage” ակումբը պաշտոնապես իր դռները բացեց ակումբասերների առջեւ: Bravo.am-ը մեկ շաբաթ առաջ պատմել էր Ձեզ նորաբաց ակումբի ու դրա գարաժային ինտերիերի մասին: Անցած անգամ մտերիմ ընկերներով հավաքվել էին ու նշել ակումբի “փակ” բացումը: Իսկ պաշտոնական բացմանը, ինչպես նկատեցիք լուսանկարներից, այցելուների թիվը բավական շատ էր:
“The Garage” նորաբաց ակումբի արտ-տնօրեն DJ Վակցինան զբաղվելու է միջոցառումների ու փարթիների կազմակերպմամբ. “Ընկերներս են ֆինանսական ներդնողները, միասին փորձելու ենք աշխատացնել ակումբը, որը միայն իսկական քլաբերների համար է լինելու: Տարածքը փոքր է, մոտ 100-150 մարդ կարող է տեղավորվել: Ակումբը կունենա իր մշտական անդամները, որոնք քարտերով կկարողանան հաճախել”, - Bravo.am-ին պատմել էր Վակցինան:
Երեկոյի ընթացքում հնչում էր ակումբային “ծանր” երաժշտություն, վահանակի մոտ էին DJ Smile-ը, DJ Վակցինան եւ DJ Կրետը: House էլեկտրոնային երաժշտության ներքո ներկաները պարեցին, խմեցին, հյուրասիրվեցին ու լուսանկարվեցին:
“Ուրախ եմ, որ երիտասարդությունը ծանր երաժշտության տակ հաճույքով պարում, ուրախանում է: Հիմնականում փարթիները կլինեն ուրբաթ ու շաբաթ օրերին”,- ասաց Վակցինան ու ավելացրեց, որ ապրիլի վերջին ակումբում կհյուրընկալվեն DJ-ներ Թբիլիսիից:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: