Հուլիսի 3-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանում Ultima Yandex Go-ի գործարկմանը նվիրված միջոցառում: Երեկոն միավորում էր ժամանակակից արվեստը, երաժշտությունն ու պերֆորմանսը: Առանցքային թեման Հազարան Բլբուլի մասին լեգենդն էր՝ հազարաձայն սոխակը, վերածնունդ եւ երջանկություն բերող փյունիկ թռչունը։
Որպես պերֆորմանսի համադրող եւ պարուսույց հանդես եկավ Ռիմա Պիպոյանը՝ Հայաստանի ժամանակակից պարերի ամենանշանավոր դեմքերից մեկը։
Արարատի համայնապատկերի ֆոնին ծավալվում էր պլաստիկ գործողություն, որտեղ երաժշտությունը, խորեոգրաֆիան եւ իրական ուղղաթիռի թոիչքները միաձուլված արտահայտություն էին ստացել։ Կուլմինացիոն պահին Ultima Yandex Go ուղղաթիռն իջավ դեպի բեմ՝ երկնքից խորհրդանշական «ընծա» բերելով՝ օդային կտավ, որը բեմադրության մի մասը դարձավ։
Երեկոյի նվագակցությունը պատրաստել էին Հայկ Կարոն եւ Էրո Ասլանյանը: Նրանց դուետը միավորում էին էլեկտրոնային երաժշտության երանգներն ու ժողովրդական գործիքները, իսկ դուդուկն ու հայկական հարվածային գործիքների ռիթմերն ապահովում էին պերֆորմանսի էմոցիոնալ հիմքը։
Ներկայացմանը նախորդող եւ հաջորդող մթնոլորտի համար պատասխանատու էին դիջեյներ Dave N.A.-ն ու Լուսյա Ղահրամանյանը, որոնք Երեւանի ձայնը համադրեցին գլոբալ էլեկտրոնային ժանրերի հետ:
Ultima երեկոն համախմբել էր ստեղծագործական համայնքին, մշակույթի եւ բիզնեսի ներկայացուցիչներին:
Yandex Armenia-ի նոր ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 2025 թ․ հունիսից եւ առաջարկում է ուղղաթիռներով թռիչքներ՝ անհատական երթուղով՝ Copter սակագնով կամ ճանաչողական էքսկուրսիայի ձեւաչափով՝ Sky Tour սակագնով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: