Այսօրվա ամենանրբաճաշակ կանանցից Վիկտորիա Բեքհեմի` լուսանկարվելու հանդեպ սերը դրսեւորվել է դեռ վաղ տարիքից:): Ներկայացնում ենք դիզայների` 1992 թվականին արված լուսանկարները, երբ դեռեւս չէր ստեղծվել “Spice Girls” խումբը, եւ նախկին երգչուհին չուներ երկրպագուների այն բանակը, որի տիրուհին է դարձել վերջին տասնամյակում:
Վիկտորիա Բեքհեմը
Դեւիդ Բեքհեմի կինը նշել է, թե այս տարիների ընթացքում “ինքնուրույն է ստեղծել "Վիկտորիա Բեքհեմ” կերպարը, որը բավական տարբերվում է այն աղջկանից, ում տեսնում ենք այս լուսանկարներում:
Վիկտորիա Բեքհեմը
Հարցազրույցներից մեկի ժամանակ էլ դիզայներն ասել է, թե դադարել է ժպտալ, երբ մասնագիտացել է նորաձեւության ասպարեզում. “Նախկինում հաճախ էի ժպտում, լուսանկարվելիս` եւս”:
Ի դեպ, “Spice Girls”-ի "Naked" երգի բեմականացումը ստեղծելիս աղջիկներին ոգեշնչել են Վիկտորիայի` աթոռի վրա արված այս լուսանկարները:):
BRAVO.am
Լուսանկարները` styleite.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: