×


“4 տարբերակ”

“4 տարբերակ”

Խմբի երեք տարբերակով սիրո խոստովանությունը “4 տարբերակը” առաջին անգամ երեքով` առանց ժողովրդական երգիչ  Գոհարի նոր տեսահոլովակ է նկարահանում: Երեկ են որոշել` ինչպես անվանել երգը: Գոհարը, Քնարիկն ու Նարինեն սեր են խոստովանում: “Սիրո խոստովանության” խոսքերի եւ երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Կարեն Քոչարյանը (Magnat productions ընկերություն), օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: “4 տարբերակ” “Այս երգը մեզ համար շատ կարեւոր է: Պետք է լինենք նորովի, առաջին անգամ է, որ “ժող” Գոհարը չի երգում մեզ հետ: Խոսքերը մի փոքր այլ էին. Վահրամը երկու-երեք տարի առաջ է գրել, խնդրեցինք վերափոխել. թինեյջեր աղջիկները մեծացել են, ավելի հասուն ու համապատասխան խոսքեր էին պետք: Սիրո մասին է, որ առաջինը մենք ենք խոստովանում: Ի՞նչ արձագանք կունենա, պարզ չէ` “Եթե անգամ ինձ մերժես, արժեր քեզ սիրել”,- երգը ներկայացրեց Քնարիկ Զաքարյանը: Qnarik Zaqaryan Երգչուհին առաջինը սեր խոստովանել է. “Ոչ թե համարձակություն ձեռք բերեցի եւ ասացի այդ խոսքերը, այլ շատ պատահական ստացվեց: Վստահ էի, որ ինձ շատ է սիրում, արդեն միասին էինք, ուղղակի այդ խոսքերը չէին հնչել: SMS հաղորդագրություն գրեցի հետեւյալ նախադասությամբ` “գիտես` ես մոռացել էի ասել, որ քեզ շատ եմ սիրում”, նա էլ գրեց, որ ես էլի առաջ ընկա: Բնավորությամբ մի քիչ շտապող եմ, առաջ ընկա, բայց չեմ ափսոսում”,- ասաց Քնարիկը: Narine Mkrtumyan Սիրո խոստովանությանն արժանացել էր Քնարիկի ապագա ամուսինը, ամռանը կամուսնանան: “Կարենը մասնագիտությամբ իրավաբան է, ինձ ոգեւորում է: Երկար էի սպասել այս տարբերակին, կայացած տղամարդիկ երբեք արգելքներ չեն դնում, ընտրության առաջ չեն կանգնեցնում, վստահ են իրենց վրա, ուժեղ են, լավ են զգում, երբ իրենց կինը ուշադրության կենտրոնում է լինում”,- ասաց նա: Քնարիկը արդեն հինգ տարի է` Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի դերասանուհիներից է եւ գրեթե բոլոր ներկայացումներում խաղում է: Gohar Javukcyan “4 տարբերակ”-ից մյուս սեր խոստովանողն արդեն ամուսնացած է ու զբաղվում է իր սիրելի գործով: Նարինե Մկրտումյանն ասաց, որ խմբի անդամներով լավ ընկերուհիներ են. “Բոլորը մեծ ընկերական շրջապատ ունեն, ես` ոչ, իմ ընկերներն իրենք են: Դժվար եմ հարմարվում մարդկանց: Մեր առաջին լուրջ բեմելը եղել է 2005 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ. չորսս էլ բուժքույրի համազգեստով էինք”: Շուտով Նարինեի եւ Վարդան Բադալյանի դուետի տեսահոլովակը կնկարահանվի. Մանե Հակոբյանն է երգը գրել: Այսօր “Սիրո խոստովանություն” կատարելիս է նկարահանվում: “Ամեն մեկս երգում ենք մեր սիրո մասին, դիմում եմ նրան` ում սիրում եմ: Երեկոյան զգեստներով ենք, այնպիսիններն ենք ընտրել, որ մեր գեղեցկությունն ընդգծենք` Գոհարիկի ոտքերն են գեղեցիկ, Քնարիկի մեջքը, ինձ էլ Ջենիֆեր Լոպեսի հետ են համեմատում”,- ասաց Նարինե Մկրտումյանը: “4 տարբերակ” Գոհար Ջավուկցյանը խմբի “ազատ” աղջիկն է, իր միակին դեռ չի գտել, բայց առաջինը սեր խոստովանել էլ չի պատրաստվում: “Սիրող ուժեղ կնոջ կերպարում եմ, որ այնքան վստահ եւ կայացած է, որ չի վախենում ասել` սիրում է, պատրաստ է մերժմանն ու կարող է ասել` “մեկ է` ես սիրում եմ”: Իրական կյանքում գուցե ավելի էգոիստ եմ կամ վախ ունեմ մեջս, առաջինը սեր չեմ խոստովանի: Ես սիրում եմ, երբ ինձ սիրում են: Բայց երբ սիրում եմ, այ դա արդեն լուրջ է: Ամուսնացած չեմ, մարդ եմ, որ բաց է սիրո համար եւ ցանկանում եմ մաքուր, անաղարտ, ջինջ սեր”,- ասաց նա: Գոհարի երկրպագունե’ր. երգչուհին մարտի 8-ի` ձեր մատուցած անակնկալից շատ կուրախանա. “Նման տոն օրերին ինձ սիրող տղամարդ կողքիս չի եղել եւ նրանից նվեր չեմ ստացել, ուզում եմ մարտի 8-ի առավոտյան աչքերս բացել, եւ շատ գեղեցիկ անակնկալ լինի մեր տանը, չիմանամ` ումից է, պարզապես լինի”: “4 տարբերակ”-ի նոր տեսահոլովակի թողարկմանը կհաջորդի խմբի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Բոլոր երգերը չորսով են կատարել, միայն այս նոր երգն է, որ Գոհար Հովհաննիսյանը չի ձայնագրվել: CD-ում կլինեն նաեւ չորսի սոլո կատարումները: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին