×


40% զեղչ “Մամմի” մանկական բրենդային հագուստի խանութ-սրահում

Երեւանի սրտում` Աբովյան 3/1 հասցեում տեղակայված “Մամմի” մանկական բրենդային հագուստի եւ աքսեսուարների բարձրակարգ խանութ-սրահը որոշել է հաճելի անակնկալ մատուցել իր հաճախորդներին: Այսօրվանից ձեր փոքրիկների համար կարող եք գնել ոճային եւ որակյալ հագուստ գրավիչ գներով. 2014-ի գարուն-ամառ ողջ տեսականու համար սահմանվել է 40% զեղչ:

40% զեղչ “Մամմի” մանկական բրենդային հագուստի խանութ-սրահում


“Մամմի’’ նրբաճաշակ եւ հարմարավետ խանութ-սրահից ձեռք բերեք “Dolce & Gabbana”, “Bikkembergs”, “Versace Young”, “Tagliatore”, “Ralph Lauren”, “T-Shirt T-Shops” եւ հանրահայտ այլ ապրանքանիշների ինքնատիպ եւ նորաձեւ արտադրանքը, այն էլ` մեծ խնայողությամբ:): Շտապենք տեղեկացնել, որ “Մամմի”-ն հանդիսանում է նաեւ “Roberto Cavalli”-ի մանկական տեսականու բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:

Խանութ-սրահում ներկայացված լայն տեսականին նախատեսված է 0-ից 16 տարեկան տղաների եւ աղջիկների համար, ներառում է դասական եւ սպորտային ոճի գունեղ ժամանակակից հագուստ, լողազգեստներ, պայուսակներ, գոտիներ եւ տարատեսակ այլ աքսեսուարներ, որոնք ձեր փոքրիկները կկրեն մեծ հաճույքով:
Հարմարավետ, բազմաոճ եւ գունային տարբեր լուծումներով կոշիկները, որոնց որակը կգոհացնի ամենախստապահանջ ծնողներին, եւս այստեղ են:

40% զեղչ “Մամմի” մանկական բրենդային հագուստի խանութ-սրահում


“Մամմի’’-ն հոգում է նաեւ նորածինների մասին. խանութ-սրահում առանձնահատուկ տեղ է հատկացված նորածինների համար նախատեսված հագուստին, կան անկողնային պարագաներ, սրբիչներ, շշեր, ծծակներ եւ այն:

Հաճախորդներն անպայման կգնահատեն խանութ-սրահի հյուրընկալ մթնոլորտն ու գեղեցիկ ինտերիերը: “Մամմի”-ն կահավորված է իտալական նրբաճաշակ կահույքով. սպիտակի եւ կաթնագույնի երանգներ, բրենդային հագուստի յուրօրինակ նմուշներ եւ, իհարկե, բարձրակարգ սպասարկում: Գնումներ կատարելու գործընթացն առավել դյուրին կդարձնեն եւ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել խորհրդատու-վաճառողները:

40% զեղչ “Մամմի” մանկական բրենդային հագուստի խանութ-սրահում


2011 թվականին հայ սպառողի առջեւ իր դռները բացած “Մամմի’’-ն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում հայաստանյան շուկայում: Բացի Աբովյան 3/1 (Աբովյան-Պուշկին խաչմերուկ) հասցեում տեղակայված խանութ-սրահը, այն մասնաճյուղ ունի “Դալմա Գարդեն Մոլ”-ում, որտեղ եւս գործում է զեղչային ճկուն համակարգ, իսկ ներկայացված են բրենդային հագուստների տարբեր սեզոնների հավաքածուներ: 

40% զեղչ “Մամմի” մանկական բրենդային հագուստի խանութ-սրահում


“Մամմի”-ն իր մշտական հաճախորդներին առաջարկում է ակումբային զեղչի քարտեր, ինչպես նաեւ ցանկացած գումարին համարժեք նվեր քարտեր։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել mommy.am, հետեւել խանութ-սրահի “ֆեյսբուքյան” էջին կամ զանգահարել (010) 560333,  (010)703704 հեռախոսահամարներով:

Մաղթում ենք հաճելի գնումներ :)

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW