×


47-ամյա Մոնիկա Բելուչին ավելի է երիտասարդացել:)

Արական սեռի ներկայացուցիչների “թուլություն’’, հավերժ երիտասարդ ու սեքսուալ 47-ամյա իտալուհին` դերասանուհի Մոնիկա Բելուչին բազմիցս ապացուցել է, որ տարիքը խոչընդոտ չէ գեղեցիկ եւ գրավիչ տեսք ունենալու համար: Ներկայացնում ենք գեղեցկուհու հերթական ֆոտոշարքը, որն արվել է “FHM China”` տղամարդկանց համար նախատեսված ամսագրի համար:

Մոնիկա Բելուչին


Լուսանկարների հեղինակը Ռուվեն Աֆանդորն է: Ֆոտոշարքում Մոնիկան ընդգծում է բարակ իրանը “Dolce & Gabbana” բրենդի “մատիտ’’ կիսաշրջազգեստով: Անկողնու վրա արված լուսանկարը ներկայացնում է դերասանուհի-մոդելին ողջ շուքով. նա սեքսուալ է, գրավիչ, կանացի եւ երբեմն ավելի երիտասարդ, քան 25 տարեկան շատ աղջիկներ:

Մոնիկա Բելուչին


Մոնիկայի ամուսինը հայտնի դերասան Վինսենտ Կասելն է: Զույգը Դեւա եւ Լեոնի անուններով երկու դուստր ունեն: Ի դեպ, Լեոնին ծնվել է 2010 թվականին: Մոնիկային հաջողվել է ոչ միայն վերականգնել բարեկազմ մարմինը, այլ նաեւ  ավելի երիտասարդանալ:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.nowwatchtvlive.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW