×


47 Dance Studio

47 Dance Studio

R’N'B ակումբային երեկո պարային խմբի հետ “Aftershock Republic”-ը շաբաթ օրը` մարտի 20-ին, ակումբային հասարակությանն առաջարկում էր պարային երեկո: Ակումբի հյուրերն էին “47 Dance Studio” խմբի անդամները: Նրանք եկել էին ակումբասերներին ներկայացնելու իրենց R’N'B եւ հիփ-հոփ պարերը: Փարթիի ընթացքում հնչում էր հիմնականակում հիթային ու հիփ-հոփային երաժշտություն Մոտ հինգ ամիս է, ինչ գործում է “47 Dance Studio” խումբը, նրանք մոտ 20 հոգի են, նոր են սկսել պարեր բեմադրել: Խմբի ղեկավարն է Արսեն Մելիքսեթյանը` Յոժը: Խմբի աղջիկներից Մերին, Անին ու Արմինեն պատմեցին, որ շատ են սիրում պարել ու համերաշխ են իրար հետ. “Մենք հաճախ չենք լինում ակումբներում, այսօր մեզ հրավիրել են պարելու, ուրախացնելու ներկաներին: Մեր խումբը պրոֆեսիոնալ է, համարյա բոլորս էլ երկար տարիներ պարել ենք տարբեր խմբերում”: R’N'B եւ հիփ-հոփ երեկոյի մասնակիցները Փարթիի ընթացքում հնչում էր հիմնականում հիթային ու հիփ-հոփային երաժշտություն: Ներկաները պարում էին, խմում, լիցքաթափվում ու լուսանկարվում: “Շաբաթվա վերջը հաճելի ու գժոտ միջավայրում ենք միշտ անցկացնում, ընկերներով պարում ենք ու մոռանում բոլոր խնդիրները: Հիփ-հոփային երաժշտություն շատ ենք սիրում, հաճույքով կտժժանք”,- ասաց ուսանող Արմենը: Փարթիի մասնակիցը “Aftershock Republic” ակումբն առաջիկայում կազմակերպելու է մի քանի թեմատիկ փարթիներ, որոնք կլուսաբանի Bravo.am–ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW