Հայաստանի գեղեցկության վարպետների միության հիմնադիր նախագահ, СMС CAT Armenia-ի նախագահ Անի Ավդալյանը հայտնել է Գեղեցկության եւ վարսահարդարման աշխարհի առաջնությունում իր հեղինակային անվանակարգի մասին:
«Հպարտորեն ձեզ եմ ներկայացնում իմ անվանական, հեղինակային «Glamour Style» անվանակարգը, որն ընդգրկվել է Աշխարհի առաջնության անվանակարգերի շարքում»,- Ինստագրամի իր էջում գրել է Ավդալյանը:
«CAT CMC Armenia»-ի նախագահ նշանակվելով՝ նա համոզվել է, որ գտնվում է ճիշտ ու արդար կառույցում, որտեղ հայկական կողմի խոսքը լսելի է, գաղափարներն ու առաջարկները՝ իրականացված «Եվ հիմա մենք մեծ թիմով պատրաստվում ենք ու մասնակցելու ենք Լոնդոնում կայանալիք միջազգային առաջնությանը»։
«World Champion Festival»-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում անցկացվելու է հոկտեմբերի 11-ից 13-ը: Այն բացառիկ հնարավորություն է բյութի ոլորտի հայ մասնագետների համար՝ մասնակցելու, հաղթելու եւ ներկայացնելու սեփական ոճն ու մոտեցումները։
CAT CMC Armenia-ի հիմնադիրները հորդորում են տեղի մասնագետներին շտապել՝ մասնակցության համար դիմելու. ժամանակը քիչ է, իսկ հաջողության հասնելու, նոր կապեր ձեռք բերելու եւ փորձի փոխանակման հնարավորությունները՝ մեծ։
BRAVO.am-ի հետ զրույցում Անի Ավդալյանը նշել է, որ սա հեղափոխական նորություն է Հայաստանում։ Մինչ այս միջազգային հարթակները փակ են եղել հայ մասնագետների համար, իսկ հիմա իրենց ձայնը լսելի է, աշխատանքը՝ տեսանելի․ «Ես իմ գործերը ներկայացրել եմ միջազգային CAT CMC կազմակերպությանը, առաջարկել եմ անվանակարգերի շարքում ընդգրկել իմ հեղինակային «Glamour Style»-ը, մշակել եմ պայմանները։ Արդյունքում իմ առաջարկը հավանության է արժանացել, եւ այն ներառվել է Աշխարհի առաջնության անվանակարգերում»։
Անի Ավդալյանը թափված մազերի հարդարման երեք եղանակ է ներկայացրել, որոնք համապատասխանում են իր առաջարկած անվանակարգի պահանջներին։ Սա նույնպես կարեւոր քայլ է եղել հաջողության ճանապարհին։
Հատկանշական է, որ Ավդալյանը միայնակ չի ապահովելու հայկական ներկայացվածությունը։ «World Champion Festival»-ում որպես միջազգային տնօրեններ՝ Հրանուշ Եղոյանը ղեկավարելու է դիմահարդարման ուղղությունը, Սյուզաննա Հակոբյանը՝ մատնահարդարման, իսկ CAT Armenia-ի բարբերների նախագահ է նշանակվել Կարո Աբաչյանը: Այսպիսով՝ Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետները մեծ հավաքականով ներկայանալու են Լոնդոնում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: