×


50 զույգ երկվորյակների հավաքույթ Կասկադում :)

Եթե երեկ Կասկադով անցնելիս բոլորն աչքիդ երկուսն են թվացել, անգամ` երեքը, մի անհանգստացիր, տեսողական խնդիրներ չունես, իսկ ստացածդ տպավորությունը խաբուսիկ չի եղել:). աստիճանների մոտ հավաքված են եղել Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովայի հեղինակած “Երկվորյակներ” նախագծի մասնակիցները:

50 զույգ երկվորյակների հավաքույթ Կասկադում :)


BRAVO.am-ին Ելենան պատմել է, որ վերոնշյալ նախագիծը իրականացրել է նաեւ Ռուսաստանում` 2008 թվականին. “Մեկ վայրում հավաքվել էին 250 զույգ երկվորյակներ, որոնց լուսանկարեցի եւ ներկայացրի Ռուսաստանի պետական դումայում կայացած ցուցահանդեսներից մեկի ժամանակ”:

Երեւանում նրան հաջողվել է հավաքել 50 զույգ երկվորյակների, որոնց երեկ լուսանկարել է` Հայաստանում եւս ցուցահանդես կազմակերպելու նպատակով: “Երկվորյակներ” նախագծի հեղինակը, որը շուրջ մեկ տարի է` բնակվում է Հայաստանում, “երկվորյակների պատմությունը ստեղծելու նպատակ ունի”:

Վարշամ Գեւորգյանն ու Արսեն Գրիգորյանը եւս ծանոթացել են նախագծի մասնակիցների հետ:)


Երեւանում հավաքված 50 զույգ երկվորյակները եղել են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ` ճերմակահեր զույգ քույրերից մինչեւ մանուկներ: Նախագծի շրջանակում լուսանկարվողների թվում են եղել նաեւ կիթառահարներ Տիգրան եւ Վարդան Թադեւոսյանները, որոնք հանդես են գալիս “Հայ լաո” ռոք-խմբում:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ երգիչ-դերասան Արսեն Գրիգորյանը եւ դերասան Վարշամ Գեւորգյանը, բայց ոչ որպես երկվորյակներ;). նրանք միջոցառման հյուրերի կազմում էին:

50 զույգ երկվորյակների հավաքույթ Կասկադում :)


Կասկադում տեղի ունեցած երկվորյակների “հավաքի” մասնակիցների հետ առաջարկում ենք ծանոթանալ` դիտելով ստորեւ ներկայացված ֆոտոշարքը:): Խոստանում ենք անդրադառնալ նաեւ օրվա հերոսների լուսանկարների ցուցահանդեսին;):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Արգինե Մինասյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW