×


50 Cent

50 Cent

24 կիլոգրամ` 2 ամսում : ) Ինչեր ասես որ չեն անի աստղերը հանուն արվեստի: Ամերիկյան հիփ-հոփի գերաստղ 50 Cent-ը մկանոտ հսկայից վերածվել է «փափկամազիկի»: Օրերս ռեփերն իր լուսանկարներն է տեղադրել սեփական բլոգում, նկարներում նա պարզապես անճանաչելի է: 50 Cent Միաժամանակ 2 անակնկալ ռեփերի երկրպագուների համար` նոր ֆիլմ եւ արդյունավետ սննդակարգ: «Things Fall Apart» ֆիլմում իր մանկության ընկերոջը` քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին մարմնավորելու համար 50 Cent-ը նիհարել է 24 կիլոգրամով: 2 ամիս ռեփերը համարյա ոչինչ չի կերել, մեծ քանակությամբ ջրեղեն է օգտագործել եւ շատ վազել: Արդյունքում 96 կգ փոխարեն այժմ նա կշռում է 72կգ: Սակայն երգչի երկրպագուները անհանգստանալու կարիք չունեն. ֆիլմի նկարահանումները ավարտված են, եւ ռեփերն արագորեն վերադառնում է իր նախկին տեսքին: Աղբյուրը` Utro.ru

Կարդալ ավելին

Quality Sign BW