×


Լուսանկարը՝ orer.eu

Սերգեյ Խաչատրյանը Բեռնի նշանավոր համերգասրահում կատարել է Կոմիտասի «Ծիրանի ծառը»

Վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն առաջին անգամ հանդես է եկել Բեռնում՝ Շվեյցարիայի մայրաքաղաքի գլխավոր «Casino Bern» համերգասրահում:

Նա Բեռնի սիմֆոնիկ նվագախմբի հետ նոյեմբերի 19-ին եւ 20-ին կատարել է Ժան Սիբելիուսի ջութակի կոնցերտը՝ իտալացի դիրիժոր Յադեր Բինյամինիի ղեկավարությամբ, հայտնում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը:

Լուսանկարը՝ facebook.com/ArmEmbCH Սերգեյ Խաչատրյանի ելույթը «Casino Bern»-ում


Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է նաեւ Կոմիտասի «Ծիրանի ծառը»՝ համերգին հաղորդելով յուրօրինակ հայկական շունչ։ 

«Այս շաբաթ վայելել եմ Բեռնի սիմֆոնիկ նվագախմբի ու անհավանական եւ տաղանդավոր Սերգեյ Խաչատրյանի հետ բեմում անցկացրած ամեն վայրկյանը»,- խոստովանել է դիրիժոր Յադեր Բինյամինին:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jader Bignamini (@jaderbignamini)

Հայ ջութակահարի կատարումներն արժանացել են շվեյցարացի հանդիսատեսի բացառիկ ջերմ ընդունելությանը։

Կարդալ ավելին

Quality Sign BW