×


Երկու տարի նշանադրված լինելուց հետո Տիրուհի Հակոբյանը կամուսնանա

«Կարմիր բլուր» հեռուստասերիալի դերասանուհի Տիրուհի Հակոբյանն ու սիրելին՝ Հայկ Առաքելյանը, երկու տարի նշանադրված լինելուց հետո այս տարի որոշել են ամուսնանալ:

Տիրուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ հարսանիքի օրն ու վայրը որոշված է.«Դեռ չեմ ուզում բարձրաձայնել: Մեծ կամ փոքր նշելն էլ չեմ կարեւորում. ինձ համար էականը սիրով լի օր անցկացնելն է: Մանկան պես ոգեւորվում եմ ամեն մի մանրուքից: Ուզում եմ հարսանիքիս օրը հեքիաթային լինի ու հարշքներով լի»:

Տիրուհի Հակոբյանը եւ Հայկ Առաքելյանը


Նա իրեն երազկոտ է համարում.«Սիրում եմ Նոր տարին, մանկան պես ուրախանում եւ զարմանում եմ ամեն մի փոքր, բայց գեղեցիկ բանից: Այս տոներն էլ ինձ համար շատ ուրախ են անցել: Սիրելիիս եւ ընտանիքիս հետ եմ եղել: Երբ ինձ հարազատ մարդկանց միջավայրում եմ, երջանկությունս լիարժեք է դառնում: Տոնական օրերին ինձ հեքիաթի հերոսուհի եմ զգում»:

Խոսել է նաեւ ձեռքբերումների մասին.«Աշխարհն անսահման է իր գույներով, բովանդակությամբ ու մեծությամբ: Այնքան լիքն է, որ միշտ կա զգացում չհասցնել որեւէ բան տեսնել, անել, զգալ: Ամեն օր փորձում եմ նոր բան սովորել, նոր ֆիլմ եմ դիտում, գիրք կարդում, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում եւ ամենակարեւորը՝ աշխատում եմ հնարավորինս շատ շրջագայել: Այսպես, տարեվերջին վերհիշում եմ ապրածս օրերն ու հասկանում, որ բավական լիքն ու հաջող է անցել: Կարեւոր է գտնել այն աղբյուրը, որը կոգեշնչի քեզ: Այս տարի ոգեշնչման մի քանի աղբյուր եւս բացահայտեցի, ու տարին էլ ավելի հետաքրքիր դարձավ: 2019-ին հիմնականում ինքնակրթությամբ եմ զբաղվել եւ գիտելիքների մի մեծ ճամպրուկով սպասում եմ նոր առաջարկների»:

Տիրուհի Հակոբյանը եւ Հայկ Առաքելյանը


Որպես հաջող տարի նա առանձնացրել է 2018 թվականը.«Շատերն աշխատանքային գերզբաղված առօրյայից հոգնում են, զայրանում ամեն ինչի վրա, իմ դեպքում լրիվ հակառակն է. 2018-ին ես մեծ զբաղվածություն ունեի, ինչից հաճույք էի ստանում: Կյանքիս բոլոր տարիներն էլ կարեւոր են ինձ համար, ամեն մեկում մի երազանք է իրականացել»,- եզրափակել է Տիրուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տիրուհի Հակոբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին