×


«Մեկ ամիս միասին». Արփին նոր լուսանկար է հրապարակել

Նախորդ տարեվերջի հայկական շոու-բիզնեսի ամենից շատ քննարկված իրադարձություններից էր Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի հարսանիքը: Դեկտեմբերի 14-ին պսակադրված զույգը երեկ նշել է համատեղ կյանքի առաջին ամիսը:

Այդ առիթով դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում մինչ այս չհրապարակված գեղեցիկ կադր է ներկայացրել հարսանիքից, որն ուղեկցվում է «Մեկ ամիս միասին» գրառմամբ:


Հիշեցնենք, զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում: Հարսանիքից հետո նրանք մեղրամիսը վայելել են Մալդիվներում: Նոր տարվան ընդառաջ Արփին տեսագրել եւ հրապարակել է, թե ինչպես են ինքն ու Միհրանը զարդարում իրենց տան տոնածառը՝ մակագրելով՝ «Մեր առաջին տոնածառը»:

View this post on Instagram

A post shared by Arpi Gabrielyan (@arpigabriela) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին