Իրինա Թովմասյանը երեկ իր 38-ամյակի կապակցությամբ ռետրո խնջույք էր կազմակերպել երեւանյան ժամանցի վայրերից մեկում՝ հրավիրելով մտերիմ ընկերուհիներին, որոնց թվում են երգչուհի Նելլին, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը եւ ուրիշներ: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:
Իրինա Թովմասյանը՝ դստեր հետ
«Կեսգիշերին առաջին շնորհավորողներն ամենամտերիմ հարազատներս են եղել՝ ամուսինս, քույրս ու դուստրս՝ Մեգգին: Փոքր աղջիկներս առավոտյան են մատուցել իրենց անակնկալները. գեղեցիկ բացիկներ էին պատրաստել, բարեմաղթանքներ գրել: Դուստրս իմ դիմանկարն է ջրաներկով նկարել, որն անպայման մեր ննջասենյակում կփակցնեմ»,- ասել է Իրինան:
Իրինա Թովմասյանի 38-ամյակի խնջույքին
Ամեն տարի նա մեծ ոգեւորությամբ է սպասում ծննդյան օրվան.«Զարմանում եմ, երբ մարդիկ չեն սիրում եւ չեն կարեւորում իրենց ծննդյան օրը: Հենց տարեդարձիս օրն ավարտվում է, սկսում եմ մտածել, թե մյուս տարի ինչպես եմ նշելու:): Այս 38 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ իմ ու քրոջս տարեդարձը նշած չլինենք: Այս օրվա հետ կապված շատ-շատ հուշեր ունեմ, ինչի համար շնորհակալ եմ մայրիկիս: Նա ամեն տարի մեծ ոգեւորությամբ էր պատրաստվում ու մեզ համար իրոք տոն կազմակերպում: Կապ չի ունեցել, թե սեղանին ինչ է եղել, կարեւորը՝ մեր տրամադրությունն է եղել: Տարի է եղել, երբ մեր բակի բոլոր երեխաներին ենք հավաքել եւ մի լավ ուրախացել: Մայրս համեղ թխվածքներ եւ ուտեստներ էր պատրաստում, մեր հարեւանուհին էլ՝ հետաքրքիր եւ զվարճալի խաղեր կազմակերպում»:
Հավաքույթի համար Իրինան ընտրել էր 80-ականների ոճը.«Հյուրերին խնդրել էի թեմատիկ հագուստներով ու կերպարներով ներկայանալ: Մեկը մյուսից տարբերվող գեղեցիկ տեսք ունեին: Պարեցինք, տարբեր խաղեր խաղացինք ու մի լավ ուրախացանք»:
Իրինա Թովմասյանի 38-ամյակի խնջույքին
Անակնկալների պակաս չի ունեցել.«Մեգին եւ երգչուհի Նելլին երաժշտական հաճելի անակնկալ էին պատրաստել: Գեղեցիկ եւ պիտանի մի շարք նվերներ եմ ստացել, ոմանք գումար են տվել, որ ինքս ընտրեմ իմ նվերը, ամուսնուս՝ Դավիթի նվերն էլ գումարի տեսքով է»,-եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: