×


Բանկային ծառայություններն ու ժամանցը` մեկ վայրում. բացվել է IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը

Բանկային նոր մշակույթ Հայաստանում՝ IDBank-ն այսուհետ մեկ վայրում կներկայացնի բանկային գործառնությունները, Privilege banking ծառայությունները, սրճարանից օգտվելու եւ coworking սրահում աշխատելու հնարավորությունները: Համաձայնեք՝ հավակնոտ է հնչում, բայց այդ ամենն արդեն իրականություն է դարձել IDBank-ի նոր՝ Հյուսիսային պողոտա 6 հասցեում բացված մասնաճյուղում: BRAVO.am-ը երեկ ներկա է եղել նորաբաց գրասենյակի շնորհանդեսին, լուսանկարել է միջոցառման ընթացքը, ինչպես նաեւ զրուցել է բանկի ներկայացուցիչների հետ` պարզելու համար, թե տարածքում ինչ սրահներ, հնարավորություններ ու առավելություններ կան: Ի դեպ, նոր մասնաճյուղի բացումն ուղեկցվել է նաեւ Visa Signature պրեմիում դասի քարտի շնորհանդեսով:

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը


Բանկ մտնելիս աջ կողմում հաճախորդներին դիմավորում է CoffeeShop Company-ի Espress It սրճարանը` իր հագեցած բարով, որտեղ ֆոնային հաճելի երաժշտության ներքո կարելի է սուրճ, թեյ վայելել կամ համտեսել առաջարկվող յուրատեսակ ուտեստները: Ձախ կողմում` -1 հարկում, coworking սրահն է, որտեղ բացի յուրատեսակ դիզայնից եւ հաճելի մթնոլորտից, ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ իրենց աշխատանքները կարող են կազմակերպել գործարարները, ֆրիլանսերները․ idworking—ում կարելի է նաև հանդիպումներ կազմակերպել հատուկ սրահներում։ Իսկ ահա 1-ին հարկի առջեւի սրահում բանկի դասական մասնաճյուղն է` հաճախորդների ընդհանուր սպասարկման համար: Արդեն վերեւում` 2-րդ հարկում, idbusiness-ը՝ կորպորատիվ հաճախորդների համար առանձնացված սրահն է և Privilege banking-ը, որը  հաճախորդներին է առաջարկում արտոնյալ ծառայությունների մի ամբողջ փաթեթ։ Ի դեպ, թե այս բաժնում, թե առաջին հարկում առանձին հատվածներ են նախատեսված նաեւ երեխաների համար, որոնք կարող են խաղավարների հետ ուրախ ժամանակ անցկացնել, մինչ իրենց ծնողները կավարտեն բանկային գործերը:

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը


«Այսօր IDBank-ը նոր դեմքով է ներկայանում իր հաճախորդներին եւ գործընկերներին: Մենք փորձում ենք ստեղծել բանկային նոր մշակույթ, այսինքն` ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան մեկ վայրում օգտվել ժամանակակից, որակյալ ու հարմարավետ ծառայություններից: Մենք փորձել ենք համատեղել ֆինանսական, բանկային ծառայությունները հաճելի ժամանցի հետ: Հարկավոր է մեկ անգամ այցելել` համոզվելու համար, որ սա իսկապես նմանը չունեցող ծառայությունների տեսակ է Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշեց բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:

Մհեր Աբրահամյանը


IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ իր խոսքում նկատեց, որ ժամանակակից մարդուն այսօր արդեն անհրաժեշտ է ոչ միայն բանկային ծառայություններ մատուցել, այլ նաեւ հոգալ մյուս պահանջների մասին, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում կարողանան ստանալ առավելագույն արդյունք:

IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը


Ի դեպ, նոր մասնաճյուղի բացմանը ներկա էր նաեւ «Visa» ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսը, ով եկել էր Հայաստանում առաջին անգամ ներկայացնելու Visa Signature պրեմիում դասի քարտը: Ձեռք բերելով նոր տեսակի քարտը՝ IDBank-ի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել բանկի անհատական եւ արտոնյալ ծառայություններից, ինչպես նաեւ այն առավելություններից, որ տրամադրվում են բանկի եւ Visa-ի կողմից: «Շատ հաճելի է այստեղ գտնվել՝ վառ պահերը գնահատողների եւ իսկական պրոֆեսիոնալների շրջանակում: Մենք շատ ուրախ ենք, որ առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես ներկայացնում ենք Visa Signature պրեմիում դասի քարտը մեր հրաշալի գործընկերոջ` IDBank-ի հետ: Սա շատ կարեւոր ու լավ նորություն է հատկապես այսօր, երբ սկսում ենք պլանավորել մեր արձակուրդներն ու պատրաստվել ամառային ճամփորդություններին»,- նկատեց Դորոսը:

Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ Կարեն Նալբանդյանը


Ի՞նչ հնարավորություններ ու առավելություններ ունի նոր տեսակի քարտը: IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հովհաննիսյանը, խոսելով այս մասին, նշեց, որ քարտի միջոցով հնարավոր է ստանալ պրեմիում դասի անհատական սպասարկում, որը ներառում է Privilege banking-ի ամբողջական փաթեթը.«Բացի այդ, կստանաք այլ առավելությունների մի ամբողջ փաթեթ՝  Cashback անկանխիկ գնումներից, բարձր եկամուտ դեբետային քարտի դրական մնացորդին, վարկային գիծ ունենալու հնարավորություն: Visa Signature քարտը տալիս է նաեւ օդանավակայանների պրեմիում սրահներ անվճար մուտքի հնարավորություն, Lounge Key, Priority Pass, 24/7 կոնսիերժ ծառայություն, ճանապարհորդական ապահովագրություն, բժշկական աջակցություն, հատուկ պրեմիում դասի զեղչեր, արտոնյալ առաջարկներ ամբողջ աշխարհում եւ այլ շատ առավելություններ»:

Espress It սրճարանը՝ IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղում


Հավելենք, որ IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ`ժամը 09:15-22:00, շաբաթ օրը`10:00-ից 16:00: idworking-ը կաշխատի ամեն օր՝ ժամը 10:00-2:00-ն, իսկ Espress It սրճարանը շուտով պատրաստ կլինի ընդունել իր հաճախորդներին շուրջօրյա: Հիշեցնենք նաեւ, որ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW