Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է նաեւ «Անհասցե ծնվածները» սերիալում, դարձել է 31 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ վերջին տարիներին չի սիրում իր ծննդյան օրը:
«Փոքր տարիքում շատ էի սիրում տարեդարձիս օրն ու մեծ անհամբերությամբ էի սպասում: Մեծ ընտանիք ունեի, որտեղ ամեն մի առիթը տոնի էր վերածվում: Տատիկ-պապիկներիս մահից հետո աստիճանաբար մեծ խնջույքները սահմանափակվեցին, ես էլ սկսեցի չսիրել իմ ծննդյան օրը: Այժմ ոչ միայն չեմ սպասում այդ օրվան, այլ նաեւ ժամերն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու»,- ասել է նա:
Էմմա Մանուկյանը
Շնորհավորանքների տարափը կեսգիշերից է սկսվել.«Առաջինն ընտանիքիս անդամներն ու ամենամտերիմ ընկերներս են շնորհավորել: Առավոտս աշխատանքային մթնոլորտում է անցել, երեկոյի համար էլ հատուկ ծրագրեր չունեմ. ամենայն հավանականությամբ երեւանյան ակումբներից մեկում փոքրիկ հավաքույթ կունենանք: Ոչ ոքի հատուկ չեմ հրավիրել, ով կզանգահարի եւ կցանկանա կողքիս լինել, կասեմ՝ որտեղ ենք»:
Նվերների մասին Էմման գերադասեց չխոսել.«Ամուսնուս ու մյուսների մատուցած անակնկալները շատ հաճելի էին: Տորթի մոմերը փչելիս որոշել եմ՝ ինչ երազանք եմ մտապահելու, բայց դա էլ գաղտնի կպահեմ, որ շուտ իրականանա»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմա Մանուկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: