×


«Երբ տուն եմ գալիս, հայտնվում եմ «գժանոցում»». Լայանայի խոստովանությունն ու որդու առաջին լուսանկարները

Լայանայի եւ Ռոլանդ Պողոսյանի երկրորդ երեխան երկու ամսական է: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տղայի առաջին լուսանկարները, խոսել երեխաների եւ իր աշխատանքի մասին:

«Ի տարբերություն աղջկաս, տղաս քնող չէ: Արդեն 2 ամսական է, բայց մոտ մեկ շաբաթ է, ինչ ես կարողանում եմ քնել: Խելոք է, երբ քնած է»,-ասել է նա եւ ավելացրել, որ քույրը՝ Էլինան, շատ է սիրում փոքր եղբորը.«Ռոբի նկատմամբ շատ ուշադիր է, փորձում է խաղացնել, ծիծաղեցնել, բացարձակ չի խանդում»:

Էլինան եւ Ռոբերտը


Խոսելով ֆոտոշարքի մասին՝ Լայանան նշել է, որ երեքուկես ժամ տեւած լուսանկարահանման ընթացքում տղան գրեթե չի քնել, բայց արդյունքում ստացել են ցանկալի արդյունքը: Երեխաները նաեւ տատիկի հետ են լուսանկարվել:

Երգչուհին խոստովանել է, որ երկու երեխայի մայր լինելը դժվար է.«Նայում եմ նրանց, հպարտություն զգում, որ իմն են, կուզեի՝ նույնիսկ 4-ը լինեն, բայց նրանց խնամելն իսկապես դժվար է: Ամուսինս, իհարկե, օգնում է, այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ մենք առանձին ենք ապրում, առանց Ռոլանդի օգնության չի ստացվի: Մեզ շատ է օգնում նաեւ ամուսնուս մայրը, ինչպես նաեւ դայակ ունենք»:

Փոքրիկ Ռոբերտը


Երգչուհին մինչ բալիկի ծնվելն աշխատել է, այժմ էլ երգում է.«Մինչ նոյեմբերի 30-ը աշխատել եմ, իսկ դեկտեմբերի 6-ին մեր տղան ծնվեց: 14 օրական էր, երբ կրկին աշխատանքի գնացի: Այս անգամ ուրիշ էր, փորձ ունեի արդեն եւ գիտեի՝ ինչպես կազմակերպել: Հավատացնում եմ՝ երբ տուն եմ գալիս, հայտնվում եմ գժանոցում եւ նույն խառնաշփոթի միջից էլ շտապում եմ աշխատանքի, բայց կարողանում եմ համատեղել: Սա մի շրջան է, որը պետք է հաղթահարել, հաստատ բոլոր աշխատող մայրերը կփաստեն: Աշխատանքը խթան է հանդիսանում մայրիկի համար, օգնում շուտ քաշ կորցնել եւ վերադառնալ նախկին կենսակերպին ու տեսքին: Ես երջանիկ եմ եւ ուրախ, որ երկու գանձ ունեմ, թող բոլոր ընտանիքներում լսվի մանկան ճիչը, թող բոլորը օրհնվեն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կետիկյան ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին