×


«Բոլորն են նկատում, երբ անձնականումս փոփոխություն է լինում». Իրինա Այվազյան

«Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս է վերադարձել Եգիպտոսից: Թե ում հետ էր մեկնել հանգստի, ինչն է խանգարել լավ լուսանկարներ ունենալ, նա պատմել է BRAVO.am-ին:

«Ընկերուհուս տարեդարձը որոշեցինք ծովափին նշել եւ ընտրեցինք Եգիպտոսը, որտեղ առաջին անգամ էինք»,-ասել է նա եւ ավելացրել, որ շատ ուրախ եւ հագեցած օրեր են անցկացրել.«Ամեն ինչ արել ենք՝ հետաքրքիր հանգիստ վայելելու համար, նույնիսկ տեղացի ընկերներ ենք ձեռք բերել»:

Իրինա Այվազյանը



Իրինան պատմել է, որ նախաճաշից հետո միշտ ծովափ են գնացել, երկար նստել ու հետեւել ալիքներին.«Երբ ցրտում եւ մթնում էր, մասնակցում էինք հյուրանոցի շոու-ծրագրին, ապահով մարդկանց հետ գնում էինք պարելու»:


Նա նշել է, որ այս հանգիստն իրեն իսկապես պետք էր.«Շատ էինք ուզում Կահիրե գնալ, եւ երբ հայտնվեցինք բուրգերի մոտ, ես եւ ընկերուհիս այնքան հիացած էինք, որ չէինք հավատում: Երկուսիս համար էլ երազի պես անցավ այդ օրը: Ուրախությունից վայրկյանը մեկ թռվռում եւ իրար էինք գրկում»:

Իրինա Այվազյանը



Իրինան պատմել է նաեւ, որ ամբողջ ընթացքում ստիպված է եղել ակնոցով շրջել.«Մի օր արթնացա եւ ձախ աչքս չկարողացա բացել: Ես եւ ընկերուհիս կատակում էինք՝ էս ում աչքն էր: Այնքան ծրագրեր ունեինք սիրուն-սիրուն լուսանկարներ անելու, բայց ֆոտոշարք չունենալը, աչքս եւ ակնոցն ընդհանրապես չխանգարեցին լիարժեք հանգիստ անցկացնել»:


Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք անձնական կյանքում նորություններ կան, քանի որ երբ տղաների հետ լուսանկարներ է հրապարակում, նոր սիրավեպ են վերագրում. «Շատ թաքուն չեմ պահելու անձնական կյանքս, այնպես որ, բոլորն էլ կնկատեն եւ նկատում են, երբ փոփոխություն է լինում: Կախված տրամադրությունիցս՝ հիմնականում ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ, բայց միշտ զարմանում եմ, որ լուսանկարների պատճառով մեզ կապում են իրար հետ: Շատ դեպքերում թողնում եմ, որ մտածեն՝ ինչպես ուզում են»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները՝ Իրինայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին