×


«Կարծում են՝ հետույքս ու կրծքերս վիրահատել եմ, բայց ընդամենը մի փոքր գիրացել եմ». Սառա Թիլքյանի նոր ֆոտոշարքը

Մոդել, դիզայներ Սառա Թիլքյանն իր պորտֆոլիոն հաճախ է թարմացնում: Նա BRAVO.am-ին է տրամադրել նոր լուսանկարները: Առիթն օգտագործելով` զրուցել ենք բաց ֆոտոշարքերի, տարիներ առաջ կատարած վիրահատության, մեծանալու եւ այն մասին, թե ինչպիսին կլինի պայուսակների իր նոր հավաքածուն:

«Լուսանկարահանման միտքն իմն է, լուսանկարիչն ընկերուհիս է՝ Լուսինե Գրիգորյանը: Վաղուց էի այդ տրամադրության մեջ լուսանկարներ ցանկանում, համոզեցի Լուսինեին, քանի որ իր ոճը չէր, ու ֆոտոշարքն իրականություն դարձավ»,-պատմել է Սառան:

Սառա Թիլկյանը


Նրանից հետաքրքրվեցինք՝ Ինստագրամում իր բազմաթիվ հետեւորդներին ինչն է ամենաշատը գրավում.«Եթե անկեղծ, կարծում եմ՝ մեծ մասը հետեւում է, որովհետեւ հաճախ եմ բաց նկարներ տեղադրում: Երբ նման նկարներ եմ տեղադրում, լսարանն աճում է, մինչդեռ հագուստով նկարներով շատ դիտումներ չեմ ստանում: Ես ոչինչ հատուկ չեմ անում. տարիներ առաջ, երբ բաց լուսանկարահանումների էի մասնակցում, Ինստագրամը դեռ չկար»:

Մոդելը չի խուսափում խոսել ժամանակին կատարած պլաստիկ վիրահատության մասին.«Վիրահատել եմ քիթս, բայց ոչ նրա համար, որ միջնապատս թեք էր, ինչպես պատճառաբանում են ռինոպլաստիկայի դիմած աղջիկների մեծ մասը (ծիծաղում է,-հեղ.): Լինզաներ չեմ կրում. աչքերիս գույնը փոխվում է՝ կախված եղանակից, ժառանգել եմ տատիկիցս: Հիմա սկսել են խոսել, թե հետույքս ու կրծքերս եմ մեծացրել, բայց ընդամենը մի փոքր գիրացել եմ»:

Սառա Թիլկյանը


Տարիներ առաջ BRAVO.am-ի հետ հարցազրույցում Սառան նշել էր, որ կցանկանա իր կողքին տեսնել մեկին, ով կկռվի իր հասցեին վատ արտահայտվող մարդկանց հետ: Պարզվում է՝ այդ մեկն արդեն կա.«Հիմա այդ մեկը ես եմ: Մեծացել եմ ու սկսել եմ իմ հարցերն ինքս լուծել, կարող եմ ինձ պաշտպանել: Վատ կարծիք ունեցող մարդիկ միշտ էլ կան ու կլինեն: Աղջիկներն ինձ չեն սիրում, բայց երբեք անձամբ ինձ չեն ասի այն, ինչ ես կողքից եմ լսում: Տղաների կողմից վատ արձագանք չկա»:

Մոդելից հետաքրքրվեցինք՝ ինչպիսին է հարազատների արձագանքը մոդելային իր գործունեությանը.«Բարեկամներիս հետ շատ չեմ շփվում: Նրանք ինձ առանձնապես չեն անհանգստացնում լուսանկարներիս հետ կապված: Եթե անհանգստացնում էլ են, անտեսում եմ»:

Սառա Թիլկյանը


Քանի որ Սառան նաեւ դիզայներ է, խոսեցինք այս գարնան թրենդներից եւ իր նոր հավաքածուից.«Չեմ կարող ասել՝ որքանով են թրենդային, քանի որ թրենդներին չեմ հետեւում, բայց այս տարի ինձ համար գեղեցիկ են սպիտակ գույնն ու նուդ երանգները: Պրինտներից խուսափում եմ, շատ գույներից՝ նույնպես: Կաշին շատ արդիական է, պայուսակների իմ նոր հավաքածուն կաշվից է լինելու»:

Տեքստը` Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լուսինե Գիգորյանի եւ Սառա Թիլկյանի Ինստագրամի էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին