Այսօր՝ փետրվարի 20-ին, 95 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը։ Սիրված դերասանի մահվան լուրը հայտնել է որդին՝ Քրիստ Մանարյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում հոր եւ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանի հետ լուսանկար հրապարակել՝ դրան կից գրելով.«Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին»։
BRAVO.am-ը ցավակցում է Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: