Երիտասարդ դերասան Վարուժան Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, սիրով համաձայնել է խոսել ընտանիքի մասին: Նա BRAVO.am-ին պատմել է ծնողների, քրոջ եւ զարմիկների մասին:
Մայրս` Աննա Թումանյանը, երկար ժամանակ դիզայներությամբ է զբաղվել, այժմ զինծառայող է: Անկախ աշխատելու փաստից՝ առօրյա հարցերում շատ է օգնում ինձ: Նա նաեւ երիտասարդ տատիկ է:
Վարուժան Մարգարյանը՝ մայրիկի հետ
Հայրս` Արման Մարգարյանը, Երեւանում զբաղվում էր բիզնեսով, այժմ բնակվում է Ռուսաստանում եւ գործունեությունը շարունակում է այնտեղ։
Վարուժան Մարգարյանը՝ քրոջ՝ Սոնայի հետ
Քույրս՝ Սոնա Մարգարյանը, մասնագիտությամբ լեզվաբան է։ Ամուսնացած է, ունի 2 տղա։ Ներկա պահին զբաղվում է երեխաների խնամքով, մասնավորապես՝ փոքր տղայի, որը դեռ 5 ամսական է։
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարուժան Մարգարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: