Սոնա Եսայանը թարմացրել է իր պորտֆոլիոն: Պարուհու նոր ֆոտոշարքի հեղինակը Արվին Քոչարյանն է: Նա BRAVO.am-ին պատմել է, որ լուսանկարչի հետ ծանոթացել է ամուսնու՝ «Վա՜յ, Գրիգ, Գրիգ» մոնոներկայացման պաստառի ստեղծման ժամանակ:
«Գործի բերումով այնքան էինք հանդիպում, որ որոշեցինք համագործակցել: Մեր գաղափարները խառնելով՝ ստացանք ինձ բնորոշ լուսանկարներ: Փորձել ենք իմ կերպարն ավելի արտահայտիչ դարձնել՝ խառնելով վայրի եւ կանացի ոճերը: Նկարահանումները շատ հեշտ եւ արագ են անցել, արտառոց ոչ մի բան չենք արել. կանգնել եմ եւ լուսանկարվել: Դեռ բացասական կարծիքներ չեմ լսել. բոլորը հավանել են: Նկարահանումների ժամանակ Գրիգն ինձ հետ է եղել, իրեն էլ նոր կերպարս դուր եկավ»,- պատմել է պարուհին:
Սոնա Եսայանը
Ոճային փոփոխության միտքը Սոնայինն է.«Սանրվածքի գաղափարը հագուստներից է առաջացել: Հեղինակն Անի Ավդալյանն է: Հետաքրքիր, ստանդարտներից դուրս ոճ է, որը կարելի էր կյանքում գոնե մեկ անգամ փորձել»:
Ժամանակը թույլ չի տալիս հաճախ ֆոտոշարքեր իրականացնել.«Շատ եմ սիրում, բայց չեմ հասցնում ժամանակ տրամադրել: Առաջին անգամ 15-16 տարեկանում եմ լուսանկարահանման մասնակցել, որպես մոդել էի հանդես գալիս, մոտ 15 աշակերտ լուսանկարում էին. ինձ հոլիվուդյան աստղ էի զգում»,- հիշել է Սոնան:
Սոնա Եսայանը
Զույգն աշխատանքային բուռն շրջանում է.«Գերզբաղված առօրյայիս պատճառով գերհոգնածություն եմ զգում: Բժշկի եմ դիմել, պնդում են՝ ինձ հանգիստ է պետք, ինչն անհնար է. ամբողջ օրը պարում եմ:): Գործը եռում է, բացի պարի դասերից, նաեւ այլ նախագծերի վրա ենք աշխատում, որոնք առաջիկայում կներկայացնենք: Իմ ու Գրիգի համատեղ նախագծերից մեկը շուտով «Շանթ»-ի եթերում կլինի: Այնքան տարված եմ իմ նախագծերով, որ նույնիսկ չեմ հասցնում երգիչ-երգչուհիների հետ համագործակցել»:
Ամուսինների օրն աշխատավայրում է անցնում.«Վաղ առավոտյան առանց նախաճաշելու շտապում ենք աշխատանքի եւ վերադառնում ենք տուն այն ժամանակ, երբ բոլորը քնած են, իսկ բակի լույսերը՝ անջատված, այսինքն՝ կեսգիշերից շատ անց»,- եզրափակել է Սոնան:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: