×


«Ստիպված կնունքը հետաձգեցինք, 1-ամյակն էլ տանը նշեցինք». Հրաչուհի Ամիրյան

Հրաչուհի Ամիրյանի եւ Հրաչ Բաբախանյանի որդին փետրվարի 21-ին դարձել է 1 տարեկան: Կամերային թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել որդու նոր ֆոտոշարքը` խոստովանելով, որ տարածված վիրուսների պատճառով տղայի մկրտությունը հետաձգել են, իսկ տարեդարձը՝ տանը նշել:

«Որոշել էինք մեծ ու գեղեցիկ խնջույք կազմակերպել եւ կնքել Վարդանին, բայց տարածված վիրուսներից վախեցանք, ապահովության համար տանը փոքրիկ խնջույք կազմակերպեցինք, որին ներկա էին պապիկ-տատիկները, հորեղբայրն ու մորեղբայրը: Մկրտությունը շատ չենք ուշացնի. ամռանը կանենք: Միգուցե այդպես ավելի լավ է. Վարդանս ավելի մեծ կլինի, կկարողանամ հանգիստ պատրաստվել եւ լավ ուրախանալ»,- նշել է Հրաչուհին:


Մեկամյա տղան լուսանկարահանման է մասնակցել.«Վա՜յ, ավիրեց տաղավարը: Այնքան ակտիվ ու շարժուն է, որ հազիվ էինք կադրեր ստանում: Այն տարիքում է, երբ ամեն բան իր համար նոր է ու հետաքրքիր, ծակուծուկերը քանդեց, ամեն բան զննեց: Վարդանը լացկան չէ, առհասարակ չի հոգնեցնում ու ձանձրացնում, հակառակը՝ մեզ առույգ է պահում: Չափից դուրս շարժուն է, շուտ է հոգնում խաղալիքներից եւ ամեն պահ նորություն է փնտրում: Անընդհատ ստիպում է, որ խաղանք իր հետ: Սիրում է ուշադրության կենտրոնում լինել, ինձ հետ էլ շատ կապված է»:


Հրաչուհին վերադարձել է Կամերային թատրոնի իր աշխատանքին.«Երբ տղաս վեց ամսական էր, աշխատանքի անցնելու փորձեր արեցի, չստացվեց: Թատրոնում զբաղվածությունը շատ է, չէի կարող ամբողջ օրը նրան առանց ինձ թողնել: Այս ամսվանից դարձյալ ընդգրկվել եմ այն ներկայացումներում, որոնցում մինչ Վարդանի ծնվելը խաղում էի: Պրեմիերաներ առաջիկայում չեմ խոստանում, դրանք շատ փորձեր են պահանջում, դեռ պատրաստ չեմ երեխայիցս երկար ժամանակով բաժանվել»,- եզրափակել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կետիկյան ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW