Մարիի աշխատանքն այս շրջանում կադրից դուրս է, սակայն ինչպես նշում է՝ ոչ պակաս հետաքրքիր: Օրեր առաջ 27-ամյակը նշած երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տարեդարձի լուսանկարները՝ խոսելով ընկերոջ անակնկալի, սիրելի աշխատանքի մասին, եւ ոչ միայն:
«Առաջինն, ինչպես միշտ, շնորհավորել են տատիկս եւ մայրիկս: Հայրս հեռու լինելու պատճառով տեսազանգով է շնորհավորել: Նրանք ինձնից շատ են սիրում այդ օրն ու մեծ ոգեւորությամբ են պատրաստվում: Կեսգիշերից մի քանի րոպե շուտ տորթ ու ծաղիկներ նվիրեցին. շտապել էին, որ ոչ ոք իրենցից առաջ չընկնի: Ուղիղ կեսգիշերին իմ սիրելի փոքրիկ Լեւոնը զանգահարեց, որի հետ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի շրջանակում ենք համագործակցել: Սիրելիս էլ գեղեցիկ նվերով ու ծաղիկներով էր մեզ հյուր եկել: Ինձ թվում է՝ այս տարի ամենաշատ շնորհավորանքներն եմ ստացել»,-պատմել է երգչուհին:
Մարիի 27-ամյակին
Անակնկալների պակաս նույնպես չի ունեցել.«Ընկերոջս՝ մեր տուն գալուց հետո մտածեցի՝ վերջ, բայց հենց այդ պահին մեր բակ եկան իմ Անուշիկը, Սրբուկն ու Սարոն: Անուշիկի մասին խոսում եմ յուրաքանչյուր տարեդարձիս. եթե ամեն օր հարցազրույց տալու լինեի, ամեն օր կպատմեի, թե ինչ լավ մարդ է: Ընկերների ընկերն է, իմ բոլոր ցանկությունների եւ երազանքների մասին ինձնից լավ է հիշում (ծիծաղում է,-հեղ.): Աշխատավայրում էլ գործընկերներս անակնկալի բերեցին. Իմ լուսանկարներով զարդարել էին աշխատասենյակս, այնքան հին նկարներին էին առանձնացրել, որոնց մասին նույնիսկ ես էի մոռացել, հիշեցի՝ հուզվեցի: Հաջորդ առավոտյան էլ ընկերուհիներիս հետ եմ նախաճաշել ու հաճելի ժամանակ անցկացրել»:
Մարին ասել է, որ չի սիրում ծննդյան օրը եւ երբեք չի ծրագրում՝ ինչպես նշել.«Ինձ աշխարհի ամենահարուստ մարդն եմ համարում, որ ունեմ նման ընկերներ, ովքեր կազմակերպում են օրս: Շատ ուրախ ու անկրկնելի երեկո եմ անցկացրել. մինչ ուշ երեկո պարել ենք եւ ուրախացել»:
Անուշիկ Ալավերդյանը եւ Մարին
Երազանքների մասին գերադասում է լռել.«Հավատում եմ՝ ինչքան քիչ ես խոսում դրանց մասին, այնքան շուտ են իրականանում: Ամենամեծ ցանկությունս այն է, որ հարազատներս առողջ լինեն եւ միշտ կողքիս»:
Մարիից հետաքրքրվել ենք՝ արդյոք նախատեսում է կրկին որպես երգչուհի ներկայանալ.«Այս շրջանում իմ շատ սիրելի Հանրային հեռուստաընկերությունում եմ աշխատում, որտեղ անցել է իմ ողջ մանկությունը, կյանքիս ամենաուրախ օրերը: Ճիշտ է՝ աշխատանքս կադրից դուրս է, բայց հավատացնում եմ՝ ոչ պակաս հետաքրքիր եւ պատասխանատու: Կերգեմ, թե՝ ոչ, դեռ չգիտեմ, բայց որ երգն ու երաժշտությունը շարունակում են ապրել իմ հոգում, հաստատ է»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: