×


«Արձակուրդ գնացի կրկին եթեր վերադառնալու ակնկալիքով, բայց…». Մարինա Գրեգ

Մարինա Գրեգը, ով վերջին ամիսներին հեռուստաեթերում չէ, կարոտում է սիրելի աշխատանքը: Հաղորդավարուհու հետ զրուցել ենք աշխատանքային դադարի, ոճային կտրուկ փոփոխության եւ նորաստեղծ ընտանիքի մասին:

«Հիմա միայն «Ռադիո Մարշալ»-ի առավոտյան ծրագրում է զբաղվածությունս: Ինձ միշտ համարել եմ հեռուստատեսության մարդ, եւ շատ եմ կորոտում աշխատանքս: Մինչ հեղափոխությունը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ իմ հեղինակային հաղորդումը՝ «Մաքսիմումն» էի վարում, որն անհայտ պատճառներով փակվեց. ամռանը գնացի արձակուրդ՝ կրկին վերադառնալու ակնկալիքով, բայց այդ վերադարձն այդպես էլ չեղավ: Հուսով եմ՝ դադարը երկար չի տեւի, ու կրկին եթեր կվերադառնամ»,- նշել է նա:

Մարինա Գրեգը


Մարինան կենցաղային հարցերում բծախնդիր է.«Աշխատանքային օրակարգս թեթեւ է, կարողանում եմ ժամանակիս մեծ մասը հատկացնել ընտանիքիս եւ ամուսնուս: Երկուսս էլ տան մաքրության հարցում շատ բծախնդիր ենք, եւ հնարավոր ամեն բան անում եմ տան ներդաշնակությունն ու կոկիկությունը պահպանելու համար: Խոհանոցում էլ հեշտությամբ գլուխ եմ հանում: Մինչ ամուսնանալս մեր տան բոլոր գործերով հիմնականում տատիկս էր զբաղվում, հազվադեպ էր պատահում, որ մաքրություն անեի կամ ճաշ պատրաստեի: Այժմ մենակ ենք ապրում, ողջ պատասխանատվությունն ինձ վրա է, վստահաբար կասեմ, որ նաեւ լավ տնային տնտեսուհի եմ: Երեխա ունենալու մասին նույնպես մտածում ենք, բայց չենք շտապում. ամեն բան թողել ենք Աստծո կամքին»:

Հաղորդավարուհին վերջերս հրաժարվել է շեկ մազերից.«Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ ամեն աշուն մազերիս հետ կապված փոփոխություն եմ անում: Միգուցե պայմանավորված է նրանով, որ արեւ սիրող մարդ եմ, աշնանը մոտս տրամադրության փոփոխություն է նկատվում: Միգուցե գարնանը դարձյալ շիկահեր դառնամ, դեռ չեմ որոշել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինա Գրեգը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին