×


«Ամենատարբերվողն ամուսնուս նվերն է». Աննա Դովլաթյանի 30-ամյակի լուսանկարները

Փետրվարի 24-ին Աննա Դովլաթյանը դարձել է 30 տարեկան: Մայրանալ պատրաստվող դերասանուհին տարեդարձի կապակցությամբ գեղեցիկ խնջույք է կազմակերպել՝ հրավիրելով մտերիմներին:

Նա BRAVO.am-ին պատմել է, որ շնորհավորանքների տարափը սկսվել է կեսգիշերից. «Առաջինն, ինչպես միշտ, ամուսինս եւ մայրս են շնորհավորել: Օրս սկսվել եւ ավարտվել է անակնկալներով: Աշխատավայրում գործընկերներս հաճելի կերպով շնորհավորեցին ինձ: Գեղեցիկ եւ պիտանի նվերներ եմ ստացել, որոնց մասին չեմ ցանկանա բարձրաձայնել: Ամենատարբերվող նվերն ամուսնուս՝ Դավիթի կողմից է եղել»:

Աննա Դովլաթյանի 30-ամյակին


Տոնական աքսեսուարները գարնանային նուրբ երանգների մեջ են եղել, հյուրերի մեծ մասը՝ ճերմակ հագուստով: «Խնջույքը մեր հիմնադրած «White Times»-ում ենք նշել, որտեղ արդեն գարնանային տրամադրություն է տիրում: Տորթի ընտրությունն իմն է. սպիտակ, բնական կակաչներով էր զարդարված: Փորձել եմ հնարավորինս գարնան շունչ հաղորդել օրվան»,- նշել է Աննան:

Աննա Դովլաթյանի 30-ամյակին


Անմոռանալի երեկո են անցկացրել.«Շատ ընկերներ ունեմ, ովքեր երկրում չէին, բայց նրանց ներկայությունը զգում էի: Ովքեր էլ կողքիս էին, կարողացան ինձ հեքիաթային օր պարգեւել, ինչի համար շնորհակալ եմ»:


Ամեն տարի իր ծննդյան օրն Աննան տարբերվող զգացողություններ է ունենում. «Չեմ կարող բացատրել՝ ինչ ապրումներ եմ ունենում: Մի քիչ հուզվում եմ, միգուցե պատճառն ուշադրության կենտրոնում լինելն է: Շատ գեղեցիկ, գունեղ եւ թախծոտ պահերով լի կյանք եմ ունեցել: Մանկությունս շատ եմ կարոտում: Բայց կյանքիս այս շրջանն էլ հիասքանչ է, իմ երազած կյանքով եմ ապրում»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Դովլաթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին