×


Զիրոյանի ամերիկյան օրակարգը

Կամերային թատրոնի դերասան Զիրոյանն այս օրերին Լոս Անջելեսում է: Առիթը «Women's Сlub» հումորային նախագծի հյուրախաղերն են: Նրա հետ խոսել ենք այցից տպավորությունների եւ այն մասին, թե ինչ են նախաձեռնել, որպեսզի այս ընթացքում սերիալային աշխատանքը չտուժի:

«Սպասելիքներս արդարացված են: Մինչ այստեղ գալն ինչ ակնկալում էի, տեսա. ամեն օր նոր վայրեր, նորություններ, թարմություն»,-ասել է Զիրոյանը եւ ավելացրել, որ ամերիկաբնակ հայ հանդիսատեսից բազում լավ խոսքեր, արձագանքներ են լսում եւ շնորհակալ են ջերմ ընդունելության համար:

Զիրոյանը


Համերգներից ազատ րոպեները դերասանները փորձում են օգտագործել քաղաքներն ուսումնասիրելու համար.«Փորձում ենք ժամանակ գտնել եւ շրջել, հասցնել ինչ-որ բաներ տեսնել: Ամենակարեւորը՝ բոլորով եղանք Լաս Վեգասում, ի դեպ, ես խաղացի, չհաղթեցի, բայց կորուստ էլ չունեցա»:

Դերասանին առավել գրավել կանոնավոր երթեւեկությունը.«Վարորդները շատ զիջող են, գրեթե ազդանշան չեն տալիս, մեկը մյուսին ճանապարհ է տալիս: Այնքան եմ հավանել այստեղի երթեւեկությունը, որ արդեն ինքս եմ վարում ավտոմեքենա»:

Զիրոյանից հետաքրքրվել ենք՝ երբեւէ մտածել է ԱՄՆ տեղափոխվելու, այնտեղ բնակվելու մասին.«Մտքեր չկան, քանի որ Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում, ունեմ աշխատանք իմ սիրելի մասնագիտությամբ, իմ սիրելի մարդիկ, ընտանիքս այդտեղ են»:

Զիրոյանը


Խոսելով «Երկուսով» սերիալի նկարահանումների մասին՝ նա ասել է.«Մեկնելուց առաջ շատ խիտ գրաֆիկով եմ աշխատել, բզեզի նման փորձում էի ամենը հասցնել՝ փորձ, նկարահանում, ներկայացում: Սերիալի դեպքում էլ կարողացանք այնպես հարմարեցնել, որ սցենարով եւս մեկնել եմ Միացյալ Նահանգներ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Զիրոյանի անձնական արխիվից եւ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին